Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով փոխադրուել է 6 173 ուղեւոր
18-07-2012 10:39:28 | Հայաստան | Տնտեսութիւն
«Հարաւկովկասեան երկաթուղի» ընկերութեան Երեւան-բաթումի-երեւան գնացքներով յունիսի 15-ին մինչեւ յուլիսի 15-ը տեղափոխուել է 6 173 ուղեւոր: Դա 27%-ով գերազանցում է 2011 թուականի նոյն ժամանակահատուածի ցուցանիշը, երբ տեղափոխուել է 4 848 ուղեւոր:
Երեւան-Բաթումի գնացքի ուղեւոր էին դարձել 3 804 մարդ, ինչը 15%-ով գերազանցում է անցեալ տարուայ ցուցանիշը: Իսկ հակառակ ուղղութեամբ «ՀԿԵ» ՓԲԸ-ն տեղափոխել էր 2 369 ուղեւոր, ինչը գերազանցում է 2011 թուականի ցուցանիշը 53%-ով:
Յարկ է նշել, որ գնացքների միջին բնակուածութիւնը հաշուետու ժամանակահատուածում կազմեց 21 մարդ մէկ վագոնի համար, ինչը 62% աւել է, քան 2011 թուականին, երբ այս ցուցանիշը կազմում էր 13 մարդ մէկ վագոնի համար:
Ընդհանուր առմամբ յունիսի 1-ից մինչեւ յուլիսի 15-ը վաճառուել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 14 117 տոմս, ինչը 9%-ով գերազանցում է անցեալ տարուայ քանակը, երբ վաճառուել էր 13 961 տոմս: Յարկ է նշել, որ 2012 թուականին վաճառուած տոմսերից 11 875 տոմս վաճառուել էր ՀԿԵ-ի տոմսարկղերում, իսկ 2 242 տոմս` Վրացական երկաթուղու տոմսարկղերում:
Ամէնից շատ տոմս վաճառուել էր Երեւանում` 10 335 տոմս: Վանաձորում ձեռք էր բերուել 729 տոմս, Գիւմրիում` 646 տոմս, Արմավիրում` 112 տոմս: