Համաշխարհային բանկի պատուիրակութիւնը Երեւանում է


Համաշխարհային բանկի պատուիրակութիւնը Երեւանում է

  • 18-07-2012 16:30:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը յուլիսի 18-ին ընդունեց համաշխարհային բանկի պատուիրակութեանը` Հայաստանին տրամադրուող Երրորդ զարգացման քաղաքականութեան գործառնութեան եռամեայ փաստաթղթի աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալիի գլխաւորութեամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել հայկական կողմի առաջարկութիւնները, որոնք ՀՀ կառավարութիւնը որպէս առաջնահերթութիւն է տեսնում եւ նպատակայարմար է գտնում ներառել բարեփոխումների քաղաքականութեան յաջորդ ծրագրում: Փոխվարչապետը ողջունելով հիւրին, նշեց, որ կարեւոր առաքելութեամբ է Հայաստան ժամանել, քանի որ անդրադարձ է կատարւում Հայաստանի եւ համայնքների համար էական նշանակութիւն ունեցող հիմնախնդիրների: Ա. Գէորգեանը յատկապէս կարեւորեց, որ ՀԲ աջակցութեամբ իրականացուած ծրագրերը ուղղուել են մարզերում, համայնքներում ենթակառուցուածքների զարգացմանը եւ ընդգրկել են կենսական նշանակութեան ոլորտներ: Աշխատանքային խմբի ղեկավար Սուլեյման Կուլիբալին ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղութիւնները` նշելով, որ զարգացման քաղաքականութեան այս շարքը եւս կ'օժանդակի ՀՀ կառավարութեան առաջնահերթ բարեփոխումներին` միտուած Հայաստանի մրցունակութեան բարձրացմանը: Ծրագրում, մասնաւորապէս`առաջարկւում է օժանդակել Հայաստանին` խթանելու արտահանման աճը, աջակցել հարկային վարչարարութեան բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելաւմանը եւ օժանդակութիւն ցուցաբերել` ապահովելու հայաստանում տարուող սոցիալական քաղաքականութեան կայունութիւնը: ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժինից յայտնում են, որ հանդիպմանը քննարկուեց բարեփոխումների շարքում խմելու եւ ոռոգման ջրամատակարարման բարեփոխումները ներառելու հնարաւորութիւնը: Պայմանաւորուածութիւն ձեռք բերուեց կատարել ուսումնասիրութիւն համակարգի պահանջների, կարիքների վերաբերեալ, կատարել վերլուծութիւն Երեւանում եւ համայնքներում խմելու ջրի սակագնային միասնականացման վերաբերեալ, որից յետոյ ըստ կարիքների դրանք ներառել երրորդ զարգացման քաղաքականութեան գործառնութեան մէջ:
  -   Մամլո հաղորդագրություն