Հայաստանի ամերիկեան համալսարանը յայտարարեց քառամեայ բակալաւրի աստիճան շնորհող ծրագրի մասին
18-07-2012 16:47:49 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Քառամեայ այս ծրագիրը բխում է Հայաստանի եւ տարածաշրջանի ուսանողների շահերից, շարունակելով ամբողջական ֆինանսական աջակցութեան եւ անաչառ հիմունքներով ընդունելութեան քաղաքականութիւնը
Հայաստանի ամերիկեան համալսարանը (ՀԱՀ) այսօր յայտարարեց քառամեայ բակալաւրի աստիճան շնորհող ծրագրի մասին: նմանատիպ ծրագիր առաջին անգամ է իրականացւում Հահ-ում: Իր 20 ամեայ պատմութեան ընթացքում ՀԱՀ-ն որպէս կրթական հաստատութիւն շնորհել է միայն մագիստրոսի կոչում: Բակալաւրի աստիճան շնորհող ծրագրի մեկնարկով Հայաստանի ամերիկեան համալսարանը այսուհետ կ'ընդլայնի Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապագայ արհեստավարժ մասնագէտներ պատրաստելու գործում իր կրթական ներդրումը:
ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲԱՐՁՈՐԱԿ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ
Հանդէս գալով յայտարարութեամբ, ՀԱՀ նախագահ Բրիւս Բողոսեանը նշեց. «ՀԱՀ-ում բոլորս ոգեւորութիւն ենք ապրում հասնելով Հայաստանի եւ տարածաշրջանի ապագայ արհեստավարժ մասնագէտներ պատրաստելու համար բակալաւրի աստիճան շնորհող բարձրորակ ծրագրի առաջարկման այս նոր ելակէտին: Մենք շարունակելու ենք հաւատարիմ մնալ բարձր չափանիշներ ունեցող ուսումնական գործընթացին, ամերիկեան կրթութեանը եւ առաջարկել ակադեմիական կրթութիւն ակնկալելով միջազգային պրոֆէսորադասախօսական կազմ եւ ուսանողներ Հայաստանից ու արտերկրիցէ:
Նախագահ Բողոսեանը վերահաստատեց ՀԱՀ-ի որդեգրած բարձրորակ ու մատչելի կրթութիւն ապահովումը :« ՀԱՀ-ն որդեգրել է ամբողջական ֆինանսական աջակցութեան քաղաքականութիւն, այն է. որեւէ հայ ուսանող չի զրկուի Հահ- ում սովորելու հնարաւորութիւնից` ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով: Այսինքն ուսանողները ընդունւում են բացառապէս իրենց ակադեմիական գիտելիքների հիման վրայ, եւ ապա գտնւում են լուծումներ ուսումը հնարաւոր դարձնելու համար:է - յաւելեց նախագահ Բողոսեանը:
«Մեր հոգաբարձուների խորհրդի եւ աշխարհում մեր համակիրների առատաձեռն աջակցութեան շնորհիւ կարող ենք առաջարկել կրթաթոշակներ եւ ֆինանսական օժանդակութիւն մեր բակալաւրի եւ մագիստրոսի ծրագրերում սովորող ուսանողներին/, -նշեց ն. Դենիս Լեւանսը, ՀԱՀ-ի նորանշանակ պրովոստը, աւելացնելով «հրաւիրում եմ բոլոր հետաքրքրուած ուսանողներին նախապատրաստուելու 2013 թ. աշնանային կիսամեակի ընդունելութեանը»:
ԿՐԹՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՈՐԱԿ
Բակալաւրի կոչում շնորհող նոր ծրագիրը արդէն ստացել է հաւատարմագրուած է Արեւմտեան դպրոցների եւ քոլեջների ասոցիացիայի աւագ դպրոցների եւ համալսարանների հաւատարմագրման յանձնաժողովի կողմից: Յանձնաժողովի կողմից հաւատարմագրումը հաւաստում է, որ բակալաւրի աստիճան շնորհող ծրագիրն ունի որակական բարձրագոյն կրթական չափանիշներ եւ արդիւնաւէտութիւն: Բակալաւրի կոչում շնորհող նոր ծրագիրը արդեն լիցենզաւորուել է նաեւ ՀՀ Կրթութեան եւ Գիտութեան նախարարութեան կողմից:
Իւրաքանչիւր տարի ընդունելով 300 ուսանող Հահ-ի բակալաւրի աստիճան շնորհող ծրագիրը նպատակ ունի մինչ 2017 թուականը այդ ծրագրում սովորող ուսանողների թիւը հասցնել մինչեւ 1200-ը: նոր բակալաւրի աստիճան շնորհող ծրագիրը առաջարկում է հետեւեալ մասնագիտացումները ի լրումն հիմնարար ընդհանուր կրթական բաղկացուցիչների:
• Հհաշուողական գիտութիւններ
Բակալաւրի աստիճանը կ'ուսուցանի կիրառական մաթեմատիկա եւ համակարգչային գիտութիւն, ինչպէս նաեւ հաշուողական հմտութիւններ սիմուլեացիաների եւ համակարգերի մոդելաւորման համար, որոնք առնչւում են գիտութեան եւ ճարտարագիտութեան բնագաւառներին:
• Գործարար կառավարում
Բակալաւրի աստիճանը կը տայ տնտեսագիտութեան, ֆինանսների, հաշուապահութեան, կառավարման, շուկայագիտութեան, եւ գործարար հաղորդակցութեան ասպարէզում համապարփակ գիտելիքներ:
• Անգլերէն եւ հաղորդակցութիւն
Բակալաւրի այս աստիճանը կ'ուսուցանի լրագրութեան , հասարակայնութեան հետ կապերի, թարգմանութեան եւ հաղորդակցութեան այլ բնագաւառներում գիտելիքներ:
Այս երեք ծրագրերն էլ ունեն ընդհանուր կրթութեան բաղադրիչներ եւ կը դասաւանդուեն անգլերէն լեզուով: Դրանք կը համալրեն մագիստրոսի աստիճան շնորհող ծրագրերը, որոնք այսօր առաջարկում է ՀԱՀ-ը:
Ընդունելութեան պահանջների, ընդունելութեան ստանդարտացուած քննութիւնների, ուսման վարձի եւ ֆինանսական օժանդակութեան վերաբերեալ մանրամասներկարելի է ստանալ www.AUA.am/Undergraduate կայքում: Էլ կապ. ugrad@AUA.am կամ զանգահարէք (+374 10) 512-797 հեռախօսահամարով:
Հայաստանի ամերիկեան համալսարանը (ՀԱՀ) մասնաւոր, անկախ համալսարան է Երեւանում` Հայաստանում: հիմնադրուած լինելով 1991 թուականին` ՀԱՀ-ը հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը : Ուսուցման, հետազօտութեան եւ հանրային ծառայութիւնների միջոցով ՀԱՀ-ը ծառայում է Հայաստանին եւ տարածաշրջանին` եօթ տարբեր հիմնական բնագաւառներում բարձրորակ կրթութիւն մատակարարելու միջոցով` խրախուսելով քաղաքացիական ներգրաւուածութիւնը եւ խթանելով ժողովրդավարական արժէքները:
Հայաստանի ամերիկեան համալսարանը հաւատարմագրուած է Դպրոցների եւ քոլեջների արեւմտեան ասոցիացիայի աւագ դպրոցները եւ համալսարանները հաւատարմագրող յանձնաժողովի կողմից, 985 Ատլանտիկ Աւենիւ, #100, Ալամեդայ Կալիֆորնիա 94501, 510-748