18-07-2012 16:57:44 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
Յուլիսի 18-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնուող ազգային անվտանգութեան ծառայութեան շէնքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով սպանուել են երկրի պաշտպանութեան նախարար Դաուդ Ռաջիհան եւ փոխնախարար Ասսեֆ Շաուկաթը: Վերջինը նաեւ Սիրիայի առաջին տիկնոջ եղբայրն է:
Յղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերութեանը` CNN-ը յայտնում է, որ պայթիւնը որոտացել է այն ժամանակ, երբ պաշտպանութեան նախարարն ու փոխնախարարը մասնակցում էին հանդիպման` նախարարների եւ անվտանգութեան ծառայութեան պաշտօնեաների հետ:
Պայթիւնի հետեւանքով վիրաւորուել են հանդիպմանը մասնակցող այլ պաշտօնեաներ եւս:
Դաուդ Ռաջիհան եւ Ասսեֆ Շաուկաթը Սիրիայում 16 ամիս առաջ սկսուած ապստամբութեան ընթացքում սպանուած ամենաբարձրաստիճան պաշտօնեաներն են:
Hetq.am