Ձերբակալուածը` պատգամաւորի որդի է


Ձերբակալուածը` պատգամաւորի որդի է

  • 18-07-2012 17:01:49   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Այսօր հերթական միջադէպն է գրանցուել Արմավիրի մարզում, ինչին ներգրաւուած է ԱԺ ՀՀԿ-ական պատգամաւոր Նահապետ Գէորգեանի որդին` Արտակ Գէորգեանը: Այս պահին ոստիկանութեան Արմավիրի վարչութիւնում վարչութեան պետ Արամ Զաքարեանի գլխաւորութեամբ խորհրդակցութիւն է: «Հետքի» տեղեկութիւններով` խորհրդակցութիւնը կապուած է նշուած դէպքի հետ: Քիչ առաջ ոստիկանութիւնը հաղորդագրութիւն է տարածել, սակայն նշուած չէ, որ միջադէպը տեղի է ունեցել պատգամաւորի որդու մասնակցութեամբ: Ըստ հաղորդագրութեան, այսօր ժամը 03.35-ին ոոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութիւնից արմաւիրի բաժնում հաղորդում է ստացուել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնուած Վիրաբ Ա.-ն եւ յայտնել, որ անյայտ անձը «գազ 24է մակնիշի աւտոմեքենայից իջնելով` զէնքի սպառնալիքով առեւանգել է իր «վազ 2106է մակնիշի աւտոմեքենան: Մեկնած օպերատիւ խումբը պարզել է, որ 1982 թ. ծնուած Արտակ Գ.-ն նոյն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գիւղի դպրոցի մօտ իջնելով իր կողմից վարած «Գազ 24» մակնիշի աւտոմեքենայից` ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի կողմից վարուող «Վազ 2106» մակնիշի աւտոմեքենան եւ իջեցնելով վերջինիս ու նրա ուղեւորին ու թողնելով «Գազ 24» մակնիշի աւտոմեքենան` «Վազ 2106» աւտոմեքենայով հեռացել է: Փաստով ոստիկանութեան Արմավիրի մարզային քննչական բաժնում յարուցուել է քրէական գործ` ՀՀ քրէական օրէնսգրքի 183 յօդուածի 1-ին մասի, 183 յօդուածի 3-րդ մասի 3-րդ կէտի եւ 235 յօդուածի 1-ին մասի յատկանիշներով: Արտակ Գէորգեանը ձերբակալուած է: Մեր տեղեկութիւններով` դէպքը դեղի է ունեցել պատգամաւորին պատկանող գազալցակայանի մօտակայքում: Արտակ Գէորգեանը ցանկացել է լիցքաւորել իր աւտոմեքենան, սակայն չի համբերել իր հերթին եւ որոշել է դիմել այդ քայլին: Նշենք, որ Նահապետ Գէորգեանի որդին Արմավիրի մարզում միշտ աչքի է ընկել իր հակահասարակական եւ հակաօրինական վարքագծով, սակայն միշտ ջրից չոր է դուրս եկել: Նրա մասնակցութեամբ այս տարուայ ապրիլի 6-ին առեւանգուեց եւ դաժան ծեծի ենթարկուեց Արմավիրի մարզի թիւ 21 ընտրատարածքի պատգամաւորութեան թեկնածու Մերուժան Մխոյեանը, էլ չենք խօսում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ Արտակ Գէորգեանի պահուածքի մասին, որն «աննկատէ էր մնում ոստիկանների աչքին: Գրիշա Բալասանեան «Հետք»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը