«էկոԼուր». Մեղադրանքն անհիմն է


«էկոԼուր». Մեղադրանքն անհիմն է

  • 20-07-2012 13:40:14   |   |  Հասարակութիւն

Պետկոմիտէի` ապատեղեկացնելու մասին մեղադրանքն անհիմն է. «Մենք` «էկոԼուր» եւ «տարածքային զարգացման եւ հետազօտութիւնների կ'ենտրոնէ ՀԿ-ներս, կարծում ենք, որ Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի կողմից Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման եւ հետազօտութիւնների կ'ենտրոն» ՀԿ-ին ապատեղեկատուութեան տարածման մէջ մեղադրելը ոչ մի հիմնաւորում չունի: Յիշեցնենք, որ յուլիսի 12-ի իր յայտարարութեան մէջ պետական կոմիտեն մասնաւորապէս նշել էր. «Վերջին շրջանում որոշ հասարակական կազմակերպութիւնների կողմից ոլորտին վերաբերող բացայայտ ապատեղակէտուութեան տարածումը…», ««Տարածքային զարգացման եւ հետազօտութիւնների կ'ենտրոն» Հ/Կ նախագահ Սաթիկ Բադեյեանի բերած փաստարկները չեն համապատասխանում իրականութեանը…», եւ ապա «ՀՀ Գեղարքունիքի մարզում գործում են ջրօգտագործողների երեք ընկերութիւններ` «Մարտունի», «Գաւառ» եւ «Վարդենիս», որոնց սպասարկման տարածքի փաստացի ոռոգուող հողատարածքները կազմում է 4600 հա…է, «…Մարզի բնակչութեան շուրջ 25 %-ը զբաղւում է ոռոգելի հողագործութեամբ»: Մեր կողմից նշենք, որ Գեղարքունիքի մարզն ունի (տարբեր տուեալների համաձայն) 80 հազարից միչեւ 86 հազար հեկտար վարելահող: Եւ այս տեսանկիւնից Պետական կոմիտէի նշած 46 հազար հեկտարը կազմում է ընդհանուր տարածքի 5-7% -ը: Մենք նաեւ ուշադրութիւն ենք դարձնում Պետական կոմիտէի ներկայացրած մէկ այլ թուի վրայ, որ մարզի բնակչութեան շուրջ 25%-ն ապահովուած է ոռոգելի ջրով: Այդ թիւը կարող էր էլ աւելի մեծ լինել, քանի որ նրանում ներառուած են երեք խոշոր քաղաքների` Մարտունու, Գաւառի, Վարդենիսի բնակիչները: Քաղաքային բնակչութիւնը շատ աւելի քիչ է գիւղատնտեսութեամբ զբաղւում, քան գիւղական բնակչութիւնը: Բայց հէնց գիւղական բնակչութիւնը պէտք է մշակի Պետական կոմիտէի վերահսկողութիւնից դուրս մնացած 75000-79000 հեկտար հողատարածքները` յոյսը դնելով եղանակի, ձեան կամ անձրեւի վրայ: Եւ եթէ ձիւն կամ անձրեւ չկայ, ապա բերք էլ չկայ: Մարդիկ վարկեր են վերցնում եւ կարող են ոչինչ չստանալ ջրի բացակայութեան պատճառով: Ջուրը դարձել է աւելի թանկարժէք, քան կեանքը: Մեր աչքի առաջ Գեղամաւան գիւղի երկու բնակիչ պարաններով իջնում էին Սեւան-հրազդան ջրատարի մօտ, դոյլով ջուր էին վերցնում եւ լցնում նեղ խողովակի մէջ: Ջրատարով հոսող ջրի արագութիւնը շատ մեծ է, ջրատարի պատերը հարթ են, իսկ խորութիւնը` 7-10 մետր: Ջրատարի մէջ ընկնելու դէպքում փրկուելը գրեթէ անհնար է: Գիւղի տարեցները պնդում են, որ ջրատարի բացման օրուանից նրա մէջ խեղդուել է աւելի քան 50 մարդ: Մեր հարցին, թէ արդեօք այդ հողագործները չեն վախենում, որ պարանը կը պոկուի, նրանք պատասխանեցին. «իսկ ինչ անեն, պէտք է ջրել, ջուրը հարկաւոր էէ: Թէ օրը քանի անգամ են իջնում ջրատարի մօտ, դժուար է ասել: Ահա թէ ինչի մասին է խօսքը` խնդիրների: Դրանց մասին չի կարելի լռել: Մենք կարծում ենք, որ պետական մարմինները հասարակայնութեան յայտարարութիւնը պէտք է ընդունեն որպէս ահազանգ եւ պէտք է բոլոր ջանքերը գործադրեն, որպէսզի խնդիրները լուծուէն, եւ գոհ լինեն ոչ միայն ընկերութիւնները, այլեւ մարդիկ»: «էկոԼուր. տեղեկատուական ՀԿ
  -   Հասարակութիւն