Տարօն Մարգարեանը հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանին
20-07-2012 14:20:24 | Հայաստան | Տնտեսութիւն
Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը հանդիպել է Հհ-ում Արգենտինայի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Դիեգոյ Էրնեստոյ Ալվարես Ռիւերայի հետ:
ընդգծելով հայ–արգենտինական յարաբերութիւնների ներկայ բարձր մակարդակը` քաղաքապետը ներկայացրել մայրաքաղաքի զարգացման հեռանկարները եւ նշել է, որ Երեւանի եւ արգենտինական քաղաքների միջեւ յարաբերութիւնները ընդլայնման լայն հեռանկար ունեն:
<<2000 թուականից Երեւանը եւ Բուենոս Այրեսը քոյր քաղաքներ են հանդիսանում: Երեւանը 2012 թուականի համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու տօնակատարութիւնների շրջանակում հիւրընկալելով Բուենոս Այրեսի քաղաքապետին` համագործակցութիւնն ամրապնդելու եւ զարգացնելու լաւ հիմքեր դրուեցին: Ի նշան մեր բաերկամութեան Աջափնեակ վարչական շրջանում այսօր վերակառուցւում է կենտրոնական այգին, որը անուանուելու է Բուենոս Այրեսի եւ դառնալու է վարչական շրջանի փոքր կենտրոնը>>,-նշել է Տարօն Մարգարեանը` միաժամանակ կարեւորելով երկու երկրների դեսպանների ակտիւ մասնակցութիւնը յարաբերութիւնների ընդլայնման գործում:
Դեսպանը շնորհակալութիւն է յայտնել քաղաքապետին ընդունելութեան համար եւ յոյս յայտնել, որ իր առաքելութեան շրջանակում քաղաքապետարանի հետ կը ծաւալուի արդիւնաւէտ համագործակցութիւն:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ Տարօն Մարգարեանը վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապէս պատրաստակամ է իր լիազօրութիւնների շրջանակում աջակցել համատեղ, փոխշահաւէտ ծրագրերի իրականացմանը եւ ակնկալում է համագործակցութիւն տարբեր ոլորտներում` մասնաւորապէս քաղաքային տնտեսութեան կառավարման ոլորտի բոլոր ուղղութիւններով փորձի փոխանակման եւ այլ ծրագրերի շուրջ: