Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել ՀՀ ժողովրդական արտիստ Գալեայ Նովենցի մահուան կապակցութեամբ


Սերժ Սարգսեանը ցաւակցական հեռագիր է յղել ՀՀ ժողովրդական արտիստ Գալեայ Նովենցի մահուան կապակցութեամբ

  • 23-07-2012 14:28:06   | Հայաստան  |  Մշակոյթ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր ցաւակցական հեռագիր է յղել Ղազանչեանների ընտանիքին` Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Գալեայ Նովենցի մահուան կապակցութեամբ: Հեռագրում, մասնաւորապէս, ասուած է. «Խոր ցաւով տեղեկացայ մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական արտիստ Գալեայ Նովենցի մահուան մասին: Ցաւալիօրէն, սա այն բացառիկ դէպքերից է, երբ կարելի է ասել` հայ կինոարուեստն անդառնալի կորուստ կրեց: Գալեայ Նովենցի ստեղծած տպաւորիչ եւ յուզական կերպարները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատմութեան մէջ: Այս յիրաւի ծանր պահին միակ մխիթարութիւնը արուեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարաւորութիւն կը տայ մեզ եւ ապագայ սերունդներին մշտապէս առնչուել այն մեծ ու անկրկնելի երեւոյթին, որը կրում է Գալեայ Նովենց անունըէ: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մշակոյթ