Արմէն Աշոտեանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ դեսպանին


Արմէն Աշոտեանն ընդունել է ԻԻՀ նորանշանակ դեսպանին

  • 24-07-2012 14:47:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետութեան նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Մուհամմադ Ռէիսին: Նախարարը շնորհաւորել է դեսպան Ռէիսիին` մեր երկրում դիւանագիտական առաքելութիւն սկսելու կապակցութեամբ` նշելով, որ Հայաստանում ԻԻՀ դեսպան լինելը պատուաբեր եւ պարտաւորեցնող աշխատանք է, որը պահանջում է ամենօրեայ նուիրում` հաշուի առնելով տարբեր ոլորտներում երկու երկրների միջեւ առկայ յարաբերութիւնների բարձր մակարդակը: Արմէն Աշոտեանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպաւորուել է պ ետութեան` կրթութեան եւ գիտութեան բնագաւառին յատկացուած ներդրումների ծաւալներով եւ յոյս յայտնել, որ կրթութեան ոլորտում երկու երկրների միջեւ ստորագրուած միջկառավարական համաձայնագրով նախանշուած ծրագրերը զարգացում կ'ապրեն, մասնաւորապէս, Թեհրանի համալսարանում հայագիտական եւ Եպհ-ում իսլամագիտութեան կենտրոնների բացման տեսանկիւնից: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թուի աւելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ օտարերկրեայ ուսանողների աւարտական փաստաթուղթ ստանալու գործընթացու մ սահմանուել են ամենախիստ չափանիշները ԱՊՀ տարածքում` հաշուի առնելով մի շարք ահազանգեր: Մուհամմադ Ռէիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապէս կարեւորում է Հայաստանի հետ յարաբերութիւնների խորացումը` ընդծելով երկու երկրների հազարամեայ պատմութեան ընթացքում ձեռք բերուած բարձր մշակութային եւ քաղաքակրթական նմանութիւնները, եւ վստահեցրել է, որ իր գործունէութեամբ հնարաւորինս կը նպաստի Հայաստանի եւ Իրանի միջեւ կապերի սերտացմանը: Հանդիպման աւարտին քննարկուել են նաեւ մի շարք այլ խնդիրներ, այդ թւում` գիտխորհուրդների, բուհական եւ հետբուհական կրթութեան հետ կապուած հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն