Գագիկ Ծառուկեանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հաւաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին


Գագիկ Ծառուկեանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հաւաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին

  • 24-07-2012 16:04:52   |   |  Սպորտ

Գագիկ Ծառուկեանի ուղերձը Հայաստանի օլիմպիական հաւաքականի կազմում Լոնդոն մեկնող մարզիկներին. «Յարգելի օլիմպիականներ, մարզիչներ, մասնագէտներ: Մեկնարկում են Լոնդոնի օլիմպիական խաղերը: Բազում մասնակիցների հետ, մրցասպարէզներում նաեւ դուք պէտք է ցոյց տաք ձեր հմտութիւնները: Յուսով եմ, որ դուք կդրսեւօրէք անկոտրում կամք, յաղթանակի ձգտում եւ աչքի կ'ընկնէք բարձր արդիւնքներով, քանզի ինքներդ էք գիտակցում յաջողութեան կարեւորութիւնը: Սիրելի մարզիկներ, ձեր մրցելոյթներին ուշադրութեամբ կը հետեւեն Հայաստանում եւ Սփիւռքում: Ուզում եմ հաւատալ, որ յուսախաբ չէք անի, բարձր կը պահէք Հայաստանի Զինանշանի, Օրհներգի եւ Դրօշի պատիւը: Դուք պէտք է առաջնորդուէք օլիմպիական վեհ գաղափարներով, արդարացի խաղի սկզբունքներով, առանձնանաք օրինակելի վարքագծով եւ պահուածքով: Նախորդ տարների ընթացքում բազմիցս խոստացել էք, որ համաշխարհային այդ գլխաւոր մարզահանդէսում հաւուր պատշաճի էք ներկայանալու եւ ձեր աժանի տեղն էք նուաճելու օլիմպիական պատուանդանի վրայ: Կոչ եմ անում` արժանապատուօրէն կատարէք ձեր առաքելութիւնը, գործի վերածէք ձեր խոստումները, որպէսզի զուր չանցնի մարզումներում թափած ձեր քրտինքը: Միլիոնաւոր հայեր յոյսերով ու հաւատով սպասում են ձեր յաղթանակներին: Արդարացրէք սպասելիքները: Յաջողութիւն եւ յաղթանակ եմ մաղթում ձեզ»: Գագիկ Ծառուկեան 7or.am
  -   Սպորտ