Տիգրան Սարգսեանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահտի գլխաւորած պատուիրակութեանը


Տիգրան Սարգսեանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահտի գլխաւորած պատուիրակութեանը

  • 24-07-2012 17:06:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Տիգրան Սարգսեանն ընդունել է պաշտօնական այցով Հայաստանում գտնուող Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխաւորած պատուիրակութեանը: «նման հանդիպումները լաւ հնարաւորութիւն են քննարկելու հայ-ռուսական համագործակցութեան կարեւորագոյն հարցերն ու սկզբունքները, մեր համատեղ ապագայի տեսլականը եւ հարցերի այն շրջանակը, որոնք կ'ուրուագծեն երկկողմ յետագայ գործունէութեան օրակարգըէ,- ասել է Տիգրան Սարգսեանը: Հայ-ռուսական ռազմավարական յարաբերութիւններին նոր լիցք հաղորդելու գործում վարչապետը կարեւորել է երկկողմ տնտեսական կապերի դիւերսիֆիկացմանն ուղղուած աշխատանքները: Այդ համատեքստում, գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ ներկայում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարութիւններն աշխատում են երկու երկրների միջեւ սոցիալ-տնտեսական համագործակցութեան նոր երկարաժամկէտ ծրագրի նախագծի շուրջ, որում կը ներառուեն համագործակցութեան բոլոր ոլորտները, մինչ 2020 թուականը նախատեսուող համատեղ ծրագրերն ու նպատակները: Շնորհակալութիւն յայտնելով Տիգրան Սարգսեանին ընդունելութեան համար` Սերգեյ Նարիշկինը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկայ ռազմավարական գործընկերութիւնը, որի կարեւորագոյն բաղկացուցիչը երկկողմ առեւտրատնտեսական կապերն են: «մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք Հայաստանի գլխաւոր տնտեսական գործընկերը: Երկու երկրների խորհրդարանականները պատրաստ են անել ամէն ինչ` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական կապերի ընդլայնման ու յետագայ զարգացման համարէ,- նշել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահը: Սերգեյ Նարիշկինը ողջունել է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարութիւնների միջեւ համագործակցութեան նոր ծրագրի մշակման նախաձեռնութիւնը եւ իր աջակցութիւնը յայտնել աշխատանքների իրականացման գործում: Ըստ ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան մամլոյ հաղորդագրութեան, այնուհետեւ զրուցակիցներն անդրադարձել են Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում տեղի ունեցող ինտերգրացիոն գործընթացիներին, երկու երկրների մարզերի միջեւ համագործակցութեան խորացման, Հայաստանում ստեղծուող ազատ տնտեսական գօտիներում հնարաւոր ներդրումների ներգրաւման հարցերին:
  -   Մամլո հաղորդագրություն