Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը


Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը

  • 25-07-2012 11:44:11   |   |  Քաղաքական

Թուրքիայի մաքսային ծառայութեան ու առեւտրի նախարար Հայաթի Եազըջըն յայտարարել է, որ թուրքիան այսօրուանից փակում է Սիրիայի հետ իր բոլոր սահմանային անցակէտերը: թուրքիան դրանով իսկ տնտեսական պատժամիջոց է կիրառում Սիրիայի նկատմամբ, գրում են թուրքական լրատուամիջոցները: Այսուհետ, խոշոր բեռնատարները չեն կարող թուրքիայից անցնել Սիրիա, ոչ էլ` Սիրիայից Թուրքիայ: Թուրք պաշտօնեաի մեկնաբանութեամբ վերջին օրերին թուրք-սիրիական սահմանի մօտակայքում մի քանի թուրքական բեռնատարներ թալանուել են: Թուրք-սիրիական շուրջ 900 կիլոմետրանոց սահմանին փակուելու են 13 սահմանային անցակէտեր:
  -   Քաղաքական