Մրցութից դուրս է մնացել ընդամէնը 51 դիմօրդ


Մրցութից դուրս է մնացել ընդամէնը 51 դիմօրդ

  • 25-07-2012 12:35:23   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Հանրապետական ընդունող յանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչեանը: Նիստի օրակարգում ընդգրկուած էին ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկայ ուսուցման 2012 թուականի ընդունելութեան ցուցակների ճշգրտման, ՀՀ կառավարութեան 2012 թուականի ապրիլի 26-ի N597–Ն որոշմամբ հաստատուած կարգի 111-րդ կէտով նախատեսուած լրացուցիչ փուլի արդիւնքների ամփոփման, ինչպէս նաեւ քաղաքացիներից եւ կազմակերպութիւններից ստացուած դիմումների /գրութիւնների/ հետ կապուած հարցեր: Օրակարգի հարցերը ներկայացրել եւ համապատասխան պարզաբանումներով է հանդէս եկել ՀՀ ԿԳՆ բարձրագոյն եւ հետբուհական մասնագիտական կրթութեան վարչութեան պետ, հանրապետական ընդունող յանձնաժողովի պատասխանատու քարտուղար Ռ. Սուքիասեանը: Անդրադառնալով օրակարգի առաջին հարցին` Ռ. Սուքիասեանը ներկայացրել է ընդունելութեան առաջին փուլի ցուցակների ճշգրտման հետ կապուած հարցեր: Համաձայն օրակարգի երկրորդ հարցի` վարչութեան պետը տեղեկացրել է, որ լրացուցիչ փուլին մասնակցելու յայտ է ներկայացրել առաջին փուլից դուրս մնացած շուրջ 1200 դիմորդից աւելի քան 700-ը, որոնցից բուհ չի ընդունուել միայն 51 դիմ որդ: Լրացուցիչ փուլում բարձր մրցոյթ է արձանագրուել ԵՊՀ "Եկեղեցաբանութիւն" եւ ՀՊՄՀ "Գրադարանային-տեղեկատուական աղբիւրներ" մասնագիտութիւնների գծով: Անդրադառնալով օրակարգի երրորդ հարցին` Ռ. Սուքիասեանը ներկայացրել է քաղաքացիներից ստացուած դիմումները, որի արդիւնքում յանձնաժողովը, գործող օրէնսդրութեան շրջանակում, քուերկութեամբ որոշել է բաւարարել եւ կամ մերժել դիմումատուներին: Լրացուցիչ փուլի արդիւնքները յայտնի կը դառնան արդէն այսօր:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ