Նոր շրջադարձ` «Միլանոյի» գործի վերաբերեալ


Նոր շրջադարձ` «Միլանոյի» գործի վերաբերեալ

  • 25-07-2012 15:12:04   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

«Միլանոյի»աղմուկ հանած գործը, նոր շրջադարձ է ստանում: Կենտրոն-Մարաշ ընդհանուր ատեանի դատարանը նոր հայց է ստացել «օլիմպէ կօօպերատիւի, Աբովեան 4 հասցէի տարածքի (որտեղ գտնւում էր երեւանցիների սիրած` նորաձեւ ու բարձրորակ հագուստի «Միլանո» խանութը) նախկին սեփականատէր Յովհաննէս Ղուկասեանից, որը բոլորովին այլ պահանջներ է առաջադրում: Դատավարութեան նոր փուլի համար հիմք է ծառայել դատարանի ուժի մէջ մտած որոշումը «Օլիմպ» կօօպերատիւի դէմ քաղաքապետարանի յարուցած հայցով: Այդ որոշման համապատասխան` կօօպերատիւը մայրաքաղաքային իշխանութիւններին էական գումար է պարտք գոյքահարկ չվճարելու արդիւնքում: Իսկ յարկը, մունիցիպալ իշխանութիւնների պահանջների համապատասխան, հաշուարկուած է շէնքի երեք հարկի եւ յարակից տարածքի համար: Յիշեցնենք, որ մինչեւ վերջերս ողջ խնդիրը, այն էր, որ պետութիւնը չի ցանկանում ընդունել, որ բիզնեսմենին պատկանող եւ իբր պետութեան ու հասարակութեան կարիքների համար օտարուած անշարժ գոյքը բաղկացած է երեք յարկից ու յարակից տարածքից: Պետութիւնը կտրականապէս հրաժարւում է ընդունել այս փաստը եւ գործարարին վճարել է փոխհատուցում ընդամէնը մէկ հարկի համար: Իսկ հիմա, դատաւորները միանշանակ քաղաքապետարանի օգտին են որոշում կայացրել: Ի դէպ, համապատասխան տեղեկանքներն այս հաշուով ներկայացուել են նաեւ կադաստրից: Այլ խօսքով` համապատասխան իրաւասու կառոյցներն ակամայ ընդունել են, որ Հ.Ղուկասեանի գոյքը բաղկացած է մայրաքաղաքի կենտրոնում գտնուող երեք յարկից ու հողից: Ստեղծուած իրավիճակը գործարարի փաստաբաններին թոյլ տուեց կրկին դիմել դատարան` պահանջելով վերանայել պետութեան վճարած փոխհատուցման պայմանները: Եւ այս հայցից հայրենական արդարադատութեան ներկայացուցիչներին խուսափել կ'արծումենք չի յաջողուի: Հայցն արդէն ընդունուած է դատաւոր Գայիանէ Կ'արախանեանի վարոյթում: հայցի քննարկումը, ամենայն հաւանականութեամբ, կը սկսուի օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին: Ձեռնարկատէր Յովհաննէս Ղուկասեանի մամուլի կենտրոն 25. 07. 2012
  -   Մարդու իրաւունքներ