Խաղարկութեան յաղթողները ստացել են իրենց նուէրները


Խաղարկութեան յաղթողները ստացել են իրենց նուէրները

  • 25-07-2012 15:18:56   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Յայտնի են դարձել բջջային հեռախօսներ գնողների միջեւ Վիւասել-մտս-ի անցկացրած խաղարկութեան յաղթողների անունները Խաղարկութեան գլխաւոր մրցանակակիրն ստացել է երկու հոգու համար նախատեսուած ճամփորդութեան ուղեգիր` դէպի Իսպանիայ, իսկ մնացած 287 մասնակիցները` շարժական կապի միջոցներ 25-ը յուլիսի, 2012, Երեւան, Հայաստան: ՎիւաՍել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերութիւնը, ուրախութեամբ տեղեկացնում է, որ ս.թ. մայիսի 14-ից յունիսի 10-ը ՎիւաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից հեռախօս ձեռքբերած գնորդների միջեւ անցկացուած խաղարկութեան յաղթողները ստացել են իրենց նուէրները: Խաղարկութեան արդիւնքում տրամադրուել է թուով 288 մրցանակ: Խաղարկութեան գլխաւոր մրցանակակիրն ստացել է 2012թ.-ի Եւրոպայի ֆուտբոլի առաջնութեան յաղթող երկիր` Իսպանիայ մեկնելու ուղեգիր (խաղարկութիւնը յայտարարելու պահին յաղթող երկիրը դեռեւս յայտնի չէր): Միւս` 287 մասնակիցները ՎիւաՍել-ՄՏՍ-ից ստացել են շարժական կապի միջոցներ: Մասնաւորապէս` հինգ BlackBerry 9700, հինգ Google Nexus S, քսանհինգ MTS Ego, յիսուն MTS 551 հեռախօս, երկու HTC Flyer պլանշետային համակարգիչ եւ երկու հարիւր «մտս կոնեկտ դայմոնդէ USB մոդեմ: Խաղարկութեանը կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր ս.թ. մայիսի 14-ից յունիսի 10-ը ՎիւաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից ձեռք էին բերել MTS, HTC, BlackBerry, Samsung Galaxy Nexus կամ Samsung Google Nexus S հեռախօսներ: Յաղթողները որոշուել են համակարգչային յատուկ ծրագրի օգնութեամբ` նշուած ժամանակահատուածում գնուած կապի միջոցների նոյնականացման կոդերի պատահական ընտրութեամբ: Յաղթողներն իրենց նուէրները ստացել են ՎիւաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենեակում: Լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելէք www.mts.am, զանգահարէք 111 թէժ գծի անվճար հեռախօսահամարով, առցանց զրուցէք մեր օպերատորների հետ «111 Online»-ի միջոցով կամ այցելէք Հայաստանի ամբողջ տարածքում գործող Վիւասել-մտս-ի սպասարկման կենտրոններից մէկը:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ