Ռաֆայէլ Համբարձումեան. Հայկական բոլոր դպրոցներում գրաբարը պետք է դասավանդվի


Ռաֆայէլ Համբարձումեան. Հայկական բոլոր դպրոցներում գրաբարը պետք է դասավանդվի

  • 02-08-2012 16:01:48   | Հայաստան  |  Յօդուածներ

ԳՐԱԲԱՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԲՈԼՈՐ ՀԱՅՈՑ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԵՒ ԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՊԷՏՔ Է ԴԱՍԱՒԱՆԴՈՒԻ ԻԲՐԵՒ ՄԱՅՐԵՆԻ Սակնշանակի Ադամի ու Նոյ նահապետիխօսած լեզու, Թորգոմա Տան մայրենի ԳՐԱԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ սկիզբ: Գրաբարն այսօր իբրեւ մայրենի կրթարաններ մուծելը նշանակում է ՆԱԵՒ ԱՆԱՂԱՐՏ ՔՐԻՍՏՕՆԷՈՒԹԵԱՆ նոր ՀԱՅՐԵՆԱԴԱ՛ՐՁ, այսինքն` ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՆՈՐՈԳՈՒՄԸ դարձեա՛լ Հայաստանից սկսելու ազդակ : Մենք մերկարողութիւններնա½գովին պէտքէմղէք դէպի հոգեկրթական այս ՄԵԾԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ, որը պատմակերտ է, քանի որ նման պահանջարկի կարիք հայութիւնն ու ընդհանրապէս ազգերը ունենում են են միքանիդարըմէկանգամ...Ուստի ոչ մէկ կասկած, որ գրաբարի վերականգնումը իրէութեամբ, տարողութեամբ եւ նշանակութեամբ հաւասարազօրւում է հայութեան 301 թ. տիեզերահունչ սրբագործութեանը, որով հայ ազգը առաջինը վերականգնելով միաստուածութիւնը եւ քրիստոնէութիւնը դարձնելով ազգային-պետական ազատ դաւանութիւն, մարդկութեանն ազատագրեց կռապաշտտութիւն-բազմաստուածութիւնից` Դ-Ե դարերումդառնալով քաղաքակրթութեան առանցքն ու փարոսն աշխարհում: Բացարձակ սխալ է այն տարածուած կարծիքը, թէ իբր գրաբարը մեռած լեզու է: Գրաբարը ասորերէնի, լատիներէնի եւ այլ հին լեզուների նման մեռած չի կարող համարուել, քանի որ նախ` ներառումէարդիհայերէններիուբարբառներիգրեթէամբողջբառապաշարըեւ երկրորդ`թէեւ շատ նեղ շրջանակում, բայց ԱՅՍՕՐ ԼՍՒՈՒՄ-ԳՈՐԾԱԾՒՈՒՄ Է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի բոլոր ծագերում: Նկատի ունեմ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ Առաքելական սուրբ ԵԿԵՂԵՑԻՆ, որի ՊԱԺՏՕՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ¥ծիսալեզունԳՐԱԲԱՐՆ Է, որն ԱՅՍՕՐ ՀՆՉՈՒՄ է աշխարհի բոլոր Հայաստանեայց եկեղեցիներում: Ինչու՞է գրաբարը մեր ժողովրդի միասնական մայրենին: Դարեր շարունակ պետականազուրկ մեր ժողովուրդը մէկի փոխարէն ունեցել է հայերէնի մի քանի տարբերակներ: Միջնադարում մեր միասնական լեզուն միջին հայերէնն էր, 1828 թուականից բաժանուած լինելով երկու թշնամի բռնապետութիւնների միջեւ, հայութիւնը 19-րդ դարակէսից պարտադրուած եղաւ ունենալու, եւ այսօր իսկ ունի, գրական լեզուի երկու տարբերակ`արեւմտահայերէն եւ արեւելահայերէն: Քանի որ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ¥համայն հայութիւնը¤ոչ թէ միայն ներկայ սերունդն է, այլ մեր անցեալ, ներայ ու ապագայ սերունդների միացեալ, համագոյ ու անզատելի ամբողջութիւնը, ուստի վստահօրէն կարող ենք ասել, որ գրաբարը մէր մէջ բանաւոր գոյ է առնուազն5000 տարի, իսկ գրաւոր`1600 տարի, մօտ 70 սերունդ: Ասել է թէ`հայութեան ԲՈԼՈՐ սերունդներնիրար միացնողը ՀԱՅ ցեղանուան հետ միասին` նա՛եւ գրաբարն է : Ահա թէ ինչու է 1600 տարի շարունակ հայի էութիւնը դէպի ակունքները մղող եւ մեր հոգեշարժըջահաւորող Գրաբարը ահա աւելի քան 5000 տարի հայ բազմալեզու-բազմաբարբառ ժողովրդի թէ՛ անցեալ եւթէ՛ ներկայ սերունդներիմիասնական ՄԻԱԿ մայրենին: Հայ ժողովրդի միասնական մայրենի Գրաբարը վերականգնելու առաջին քայլը Հայաստանի ու աշխարհի բոլոր հայոց դպրոցներում ու կրթական հաստատութիւններում իբրեւ մայրենի դասաւանդելն է: Իրօք, աշխարհի այդ ո՞ր ազգն ու երկրը պիտի մոռացումից փրկի-տիրոջը վերադարձնի հայ ժողովրդի բոլոր սերունդները միաբանող մայրենին, եթէ ոչ Հայաստանի Հանրապետութիւնը... Հետեւաբար`գրաբարիտարածումն ու դասաւանդումըմերմէջգործողբոլորկրթարաններումեւհամալսարաններումքերականախեղդ չանող դասագրքերով պէտքէՏՆՕՐԻՆԻ ՀՀ կառավարութիւնը` իրկրթարաններից, թերթերից, հեռատեսիլներիցուձայնակայաններից, այնուհետեւ շարունակի Սփիւռքի բոլոր նման կառոյցներում: Գրաբարն այսօր իբրեւ մայրենի կրթարաններ մուծելը անվերապահօրէն հայութեան վերաՔրիստոնէացում է, ՈՍԿԵԴԱՐԻ ԱՆԱՂԱՐՏ ՔՐԻՍՏՕՆԷՈՒԹԵԱՆ` հայադաւանութեան նոր ՀԱՅՐԵՆԱԴԱ՛ՐՁ, ՄԱՐԴԿՈՒԹԵԱՆ ՀՈԳԵՆՈՐՈԳՈՒՄԸ դարձեա՛լ Հայաստանից սկսելու բացառիկ մի ազդակ : Ռաֆայէլ Համբարձումեան 2 օգոստոսի , 2012 թ.
  -   Յօդուածներ