Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար կազմակերպվում են ԱՆՎՃԱՐ դասընթացներ
19-08-2012 18:19:47 | Հայաստան | Հայտարարություններ
2012 թ. սեպտեմբերից «Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգը եւ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կազմակերպում են անվճար դասընթացներ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար:
Լրագրողական հմտություններից բացի, դասընթացների մասնակիցներին կուսուցանվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանման հատուկ հմտություններ, կկազմակերպվեն դասախոսություննռր ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից, կանցկացվի պրակտիկա ՏՏ ոլորտի ձեռնարկություններում:
Դասընթացների տեւողությունը 3 ամիս է: Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, իսկ լավագույն շրջանավարտներին կառաջարկվի աշխատանք ՏՏ ոլորտի լուսաբանման ասպարեզում:
Մանրամասների համար դիմել`
Հասցե. ք.Երեւան, Իսահակյան 28
էլ.փոստ` info@nt.am
Հեռախոս՝ 060-27-64-62, 093-669-339