Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար կազմակերպվում են ԱՆՎՃԱՐ դասընթացներ



19-08-2012 18:19:47   | Հայաստան  |  Հայտարարություններ
2012 թ. սեպտեմբերից «Նոյյան Տապան» Մեդիա Հոլդինգը եւ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը կազմակերպում են անվճար դասընթացներ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը լուսաբանել ցանկացող ապագա լրագրողների համար: Լրագրողական հմտություններից բացի, դասընթացների մասնակիցներին կուսուցանվեն Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանման հատուկ հմտություններ, կկազմակերպվեն դասախոսություննռր ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների կողմից, կանցկացվի պրակտիկա ՏՏ ոլորտի ձեռնարկություններում: Դասընթացների տեւողությունը 3 ամիս է: Դասընթացներն ավարտողները կստանան համապատասխան վկայականներ, իսկ լավագույն շրջանավարտներին կառաջարկվի աշխատանք ՏՏ ոլորտի լուսաբանման ասպարեզում: Մանրամասների համար դիմել` Հասցե. ք.Երեւան, Իսահակյան 28 էլ.փոստ` [email protected] Հեռախոս՝ 060-27-64-62, 093-669-339
 


  -   Հայտարարություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 764 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին