Տիգրան Սարգսեան. Հայաստանը շարունակելու է նոր ատոմակայանի կառուցման ծրագրերը


Տիգրան Սարգսեան. Հայաստանը շարունակելու է նոր ատոմակայանի կառուցման ծրագրերը

  • 23-03-2011 20:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանը շարունակելու է իրականացնել նոր ատոմակայանի կառուցման հետ կապուած ծրագրերը, սակայն Ճապոնիայի դասերը քաղելով, աւելի մեծ ուշադրութիւն է դարձուելու ենթակառուցուածքների անվտանգ աշխատանքի խնդրի վրա։ Ազգային ժողով-կառավարութիւն մարտի 23-ի հարցուպատասխանի ժամին այս մասին յայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը։ Նա յայտնեց նաեւ, որ էներգետիկայի նախարարին յանձնարարական է տրուել միջազգային մասնագէտների հետ միասին եւս մէկ անգամ համապարփակ քննարկում կազմակերպել, թէ ինչ դասեր պէտք է քաղել այդ աղէտից։ Տ.Սարգսեանն ընդգծեց, որ նոր սերնդի ատոմակայանններն ունէն յուսալիութեան աւելի բարձր աստիճան, քան Ճապոնիայում գործողները։ Նա միաժամանակ նշեց, որ Ճապոնիայում վթարը հիմնականում առաջացել է ոչ թէ երկրաշարժի, այլ ցունամիի պատճառով, քանի որ ալիքի բարձրութիւնը գերազանցել է պաշտպանողական շերտի բարձրութիւնը։ Այդ ալիքները խաթարել էն ենթակառուցուածքները, մասնաւորապէս, սառեցնող ագրեգատները սնուցող ենթակառուցուածքները։ Վարչապետը տեղեկացրեց նաեւ, որ Ճապոնիային պատուհասած աղէտի առաջին օրուանից Հայաստանը միջազգային կառոյցների միջոցով եւ ուղղակիօրէն առաջարկել է իր օգնութիւնը աղէտի հետեւանքները վերացնելու հարցում, եւ ներառուել է աղէտեալ երկրին օժանդակութիւն ցոյց տալու պատրաստակամ երկրների ցանկում։
  -   Տնտեսութիւն