Առաջին եռամսեակում տնտեսական ակտիւութեան ինդեքսը աճել է, գործարար միջավայրինը՝ նուազել


Առաջին եռամսեակում տնտեսական ակտիւութեան ինդեքսը աճել է, գործարար միջավայրինը՝ նուազել

  • 23-03-2011 18:39:27   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Տնտեսական ակտիւութեան ինդեքսը նախորդ տարուայ նոյն եռամսեակի նկատմամբ աճել է` կազմելով 106.3%, իսկ նախորդ եռամսեակի նկատմամբ կազմել է 128.3%: Վերջինս պայմանաւորուած է 2010թ. չորրորդ եռամսեակի ցածր ցուցանիշներով եւ 2011թ. երկրորդ եռամսեակի բարձր սպասումներով: Ընթացիկ եռամսեակում նախորդ եռամսեակի նկատմամբ պատասխանների հաշուեկշիռները նուազել էն տնտեսութեան բոլոր ոլորտներում: Թողարկման ծաւալների եւ պահանջարկի փաստացի հաշուեկշիռները ցածր էն յատկապէս առեւտրի եւ շինարարութեան ոլորտներում: Սպասումներն անփոփոխ էն միայն արդիւնաբերութեան ոլորտում: Գալիք եռամսեակում արդիւնաբերական ձեռնարկութիւնների աշխատողների թուաքանակը եւ միջին աշխատավարձը կը մնան անփոփոխ: Սպասւում է գների, ինչպէս նաեւ արտադրական հզօրութիւնների աճ: Շինարարութեան, առեւտրի եւ ծառայութիւնների ոլորտներում գալիք եռամսեակի համար պատասխանների հաշուեկշիռները կտրուկ աճել էն: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, գործարար միջավայրի ինդեքսը նախորդ տարուայ նոյն եռամսեակի նկատմամբ եւ նախորդ եռամսեակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 96.0% եւ 94.2%: Նախորդ եռամսեակի նկատմամբ գործարար միջավայրը բացասական է գնահատուել տնտեսութեան բոլոր ոլորտներում: Նախորդ տարուայ նոյն եռամսեակի նկատմամբ ԳՄ ինդեքսն աճել է միայն ծառայութիւնների ոլորտում` 102.7%: Ինդեքսների հաշուարկն իրականացւում է պատասխանների փաստացի եւ սպասման հաշուեկշիռների միջինացման միջոցով: Ինդեքսների հաշուարկման համար տրուող հարցերը պատասխանների հետեւեալ տարբերակները. աճ, անփոփոխ մակարդակ, նուազում: Պատասխանների հիման վրայ հաշուարկւում է իւրաքանչիւր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետեւ դրական պատասխանների տեսակարար կշռին գումարւում է չէզոք պատասխանների կշռի կէսը` ստանալով պատասխանների հաշուեկշիռները: Հաշուեկշիռները տատանւում էն [0, 100] միջակայքում: Հաշուեկշռի 0 արժէքը խօսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել էն նուազում, 100 արժէքը` աճ, իսկ 50 արժէքը` կայուն վիճակ (աճ եւ նուազում ակնկալող հարցուողների քանակը հաւասար է): Որպէս կայուն մակարդակ ընդունել ենք հաշուեկշռի տատանումը 45-ից մինչեւ 55-ը: Պատասխանների հաշուեկշիռները յարաբերելով բազիսային ժամանակաշրջանի համապատասխան հաշուեկշռին` ստանում ենք վերջնական ինդեքսները: Տնտեսական ակտիւութեան փաստացի հաշուեկշիռը հաշուարկուել է թողարկման ծաւալների եւ պահանջարկի ընթացիկ, իսկ սպասման հաշուեկշիռը` գալիք եռամսեակում թողարկման ծաւալների, արտադրանքի կամ ծառայութիւնների նկատմամբ պահանջարկի եւ պաշարների վերաբերեալ կազմակերպութիւնների պատասխանների հիման վրայ: Այն իրենից ներկայացնում է միջինացուած ցուցանիշ:
  -   Տնտեսութիւն