Համաշխարհային բանկը Հայաստանի 55 լեռնային գիւղերի համար 16 միլիոն դոլարի ծրագիր է հաստատել


Համաշխարհային բանկը Հայաստանի 55 լեռնային գիւղերի համար 16 միլիոն դոլարի ծրագիր է հաստատել

  • 23-03-2011 15:31:50   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաշխարհային բանկը Հայաստանի վեց մարզերի 55 լեռնային գիւղերի համար 16 միլիոն դոլարի ծրագիր է հաստատել: Համաշխարհային բանկի հայաստանեան գրասենեակի հաղորդագրութեան համաձայն, ծրագրի նպատակը լեռնային այդ համայնքներում անասնապահական տնտեսութիւնների զարգացումն է` կաթնատուութիւնն աւելացնելու, արօտավայրերի կառավարումը բարելաւելու եւ անասնապահական մթերքների իրացումը մեծացնելու միջոցով: Ծրագրի աշխատանքները կենտրոնացած էն Հայաստանի առաւել չքաւոր լեռնային շրջաններում, որտեղ, ինչպէս նշել է Համաշխարհային բանկի Հարաւային Կովկասի երկրների տարածաշրջանային տնօրէն Ասադ Ա-լամը, արօտավայրերի դեգրադացիան առաւել սուր խնդիր է: Ծրագրից կօգտուէն նշուած 55 գիւղերի շուրջ 78 հազար բնակիչներ: Ծրագրի ընդհանուր ֆինանսաւորումը 21,33 միլիոն դոլար է, որից 5,33 միլիոնը կազմում է Հայաստանի կառավարութեան համաֆինանսաւորումը: Միջազգային զարգացման ընկերակցութեան վարկն ունի 20 տարուայ մարման ժամկէտ, այդ թւում 10-ը՝ արտօնեալ:
  -   Տնտեսութիւն