Սամբոյի Եւրոպայի 2011թ. առաջնութիւնում Հայաստանի հաւաքականը նուաճեց 1 ոսկէ եւ 4 բրոնզէ մեդալ<br /> <br />


Սամբոյի Եւրոպայի 2011թ. առաջնութիւնում Հայաստանի հաւաքականը նուաճեց 1 ոսկէ եւ 4 բրոնզէ մեդալ

  • 16-05-2011 11:01:49   |   |  Սպորտ
 Բուլղարիայում անցկացուող Սամբոյի Եւրոպայի 2011թ. առաջնութեան վերջին օրը մրցասպարէզը տրամադրուել էր մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Ըստ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդագրութեան, ոսկէ մեդալ ունենալու Հայաստանի հաւաքականի յոյսերը կապուած էին Վաչիկ Վարդանեանի /68կգ/, Անդրանիկ Նաղդալեանի /74/ եւ Մուշեղ Օսիպեանի /82 կգ/ հետ: Վերջինիս ելոյթն անյաջող էր, իսկ Անդրանիկը, ով նախօրէին ուժերը չափել էր նաեւ մարզական սամբոյում, այս անգամ աւելի յաջող գօտեմարտեր անցկացրեց ու արժանացաւ բրոնզէ մեդալի: Իսկ 2010թ. աշխարհի չեմպիոն, Երեւանի սամբոյի եւ ձիւդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան Վաչիկ Վարդանեանը պարզապէս գերազանց դրսեւորեց իրեն ու յաղթելով բոլոր գօտեմարտերում, կանգնեց պատուոյ պատուանդանի վերին հարթակում ու հռչակուեց աշխարհամասի չեմպիոն: Յիշեցնենք, որ հայ սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսեանը /48կգ/, Տիգրան Կիրակոսեանը /52 կգ / եւ Աշոտ Դանիէլեանը /74 կգ /, բրոնզէ պարգեւների էին արժանացել մարզական սամբոյի մրցումներում:
  -   Սպորտ