Տիգրան Դաւթեանը հանդիպել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխաւոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին


Տիգրան Դաւթեանը հանդիպել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխաւոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին

  • 22-03-2011 19:26:52   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը մարտի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխաւոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին եւ շնորհակալութիւն յայտնել Հայաստանի տնտեսութեան զարգացման աջակցութեան գործում ունեցած անձնական ներդրման համար: Հանդիպման ընթացքում քննարկուել էն ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի շրջանակներում առեւտրի եւ արտահանման խթանման ուղղութեամբ համատեղ իրականացուելիք ծրագրերի եւ յետագայ համագործակցութեան վերաբերեալ հարցեր: ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխաւոր քարտուղարը նշել է, որ Առեւտրի Համաշխարհային Կազմակերպութեանն անդամակցելու օրուանից ի վեր ստանձնած պարտաւորութիւնների ուղղութեամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրի տնտեսական զարգացման համար բաւականին կարեւոր քայլ էր Հայաստանի անդամակցութիւնը ԱՀԿ-ին: Հանդիպման աւարտին կողմերը պայմանաւորուեցին յետագայ փոխադարձ այցերն ու շփումներն աւելի ակտիւացնել` հնարաւոր ծրագրերի շրջանակներում համագործակցելու ակնկալիքով:
  -   Տնտեսութիւն