Սոս Սարգսեանը պարգեւատրուել է ՀՌՀ «Ձիթենու ճիւղ» մեդալով


Սոս Սարգսեանը պարգեւատրուել է ՀՌՀ «Ձիթենու ճիւղ» մեդալով

  • 16-05-2011 10:50:41   | Հայաստան  |  Մշակոյթ
 ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի գեղարուեստական ղեկավար, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական իստիտուտի խորհրդի նախագահ Սօս Արտաշէսի Սարգսեանը պարգեւատրուել է Հայ-ռուսական (սլաւոնական) համալսարանի «Ձիթենու ճիւղ» մեդալով` “արուեստին անմնացորդ նուիրումի, թատրոնում եւ կինոյում ստեղծած անկրկնելի պայծառ կերպարների, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի զարգացման գործում անձնական ակնառու աւանդի եւ կայուն քաղաքացիական դիրքորոշման համար”: Պարգեւատրումը տեղի ունեցաւ մայիսի 13-ին Հայ-ռուսական (Սլաւոնական) համալսարանում: “հեշտ չէ նուաճել Նահապետի կոչումը, հեշտ չէ կրել այդ նահապետութեան ծանր բեռը: Դա այն բեռն է, որը անմիջապէս կապուած է մեր ժողովրդի բեռի հետ եւ, որը մեծագոյն արժանապատուութեամբ կրում է Սօս Սարգսեանը արդէն շատ ու շատ երկար տասնամեակներ եւ շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ սերունդը իսկապէս ոչ միայն ճանաչում է, այլ նաեւ սիրում է Սօս Սարգսեանին` մեծանուն դերասանին, մեծանուն արտիստին եւ մեծանուն քաղաքացուն”,- ասաց ՀՌՀ ռեկտոր Արմէն Դարբինեանը: “ես շատ եմ շփւում մեր երիտասարդութեան հետ եւ տեսնում եմ, որ այսօրուայ երիտասարդները հիմնականում փայլուն մարդիկ են, որոնց հետ ես մեծ յոյսեր եմ կապում, - իր հերթին ասաց Սօս Սարգսեանը: - Կարծում եմ, որ մեր գլխաւոր խնդիրը այն է, որ երտասարդութիւնը խորապէս ոչ միայն հասկանայ, այլ նաեւ զգա, որ այս փոքրիկ երկիրը իրենն է, այլ ոչ թէ ուրիշինը: Այս երկրում չկայ մի խնդիր, որը ինձ չվերաբերուի, ամէն ինչի համար ես ինձ մեղաւոր եմ զգում, ամէն յաղթանակին` մասկանից: Մենք չենք կարող անտարբեր լինել, չենք կարող չսիրել այս երկիրը, չյարգել մեր պատմութիւնը”: “պահանջատիրութիւնը, տիրոջ զգացումը առ երկիր, առ հայրենի հող, առ պետութիւն այսօր արդէն չափազանց մեծ նշանակութիւն ունեցող արժէք է, որը մենք մշտապէս պէտք է գիտակցենք եւ նոյնպէս անուանի դերասանի եւ քաղաքացու օրինակով կրենք”, - նշեց Արմէն Դարբինեանը: Միջոցառման ընթացթում տեղի ունեցաւ Սօս Սարգսեանի “լակոտ” գրքի շնորհանդէսը: Ներկաներին նաեւ ցուցադրուեց անուանի դերասանին նոիրուած տեսաֆիլմը` նկարահանած ՀՌՀ դասախօս Զաքարեան Վ.Պ. կողմից:
  -   Մշակոյթ