Տուժածների առողջական վիճակը գնահատուել է բաւարար


Տուժածների առողջական վիճակը գնահատուել է բաւարար

  • 22-03-2011 11:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 21-ին`ժամը 11.46-ին, տեղեկատուութիւն է ստացուել, որ սննդային թունաւորման նախանշաններով Կապան քաղաքի հիւանդանոց են տեղափոխուել Կապան քաղաքի Շահումեան փողոցի 39 ա շէնքի թիւ 16 բնակարանի բնակիչներ` 1966թ.-ին ծնուած Ֆլորա Կարէնի Սարգսեանը, 1963թ.ին ծնուած Սուսան եւ 1964թ.-ին ծնուած Սիլվա Ռաֆիկի Սարգսեանները: Նախնական տուեալներով թունաւորման պատճառ է հանդիսացել սննդում օգտագործուած կանաչեղէնը: Տուժածների առողջական վիճակը գնահատուել է բաւարար:
  -   Հասարակութիւն