Հայաստանի Եւրոպական Շարժումն իր զօրակցութիւնն է յայտնում Րաֆֆի Յովհաննիսեանին եւ կոչ անում դադարեցնել հացադուլը<br />


Հայաստանի Եւրոպական Շարժումն իր զօրակցութիւնն է յայտնում Րաֆֆի Յովհաննիսեանին եւ կոչ անում դադարեցնել հացադուլը

  • 22-03-2011 01:14:26   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանի Եւրոպական Շարժումն իր զօրակցութիւնն է յայտնում «Ժառանգութիւն» կուսակցութեան նախագահ Րաֆֆի Յովհաննիսեանին: «Հայաստանի Եւրոպական Շարժման անունից յայտնում եմ իմ եւ իմ գործընկերների զօրակցութիւնը Ձեզ: Վստահաբար, Ձեր կողմից իրականացուող քաղաքացիական բողոքի ծայրագոյն բարդ այս գործողութիւնը ունի իր հիմքերը եւ եւս մէկ անգամ մտածելու տեղիք է տալիս ինձ եւ իմ գործընկերներին: Մտահոգուելով Ձեր առողջական վիճակի մասին, Եւրոպական Շարժման անունից կոչ եմ անում դադարեցնել հացադուլը»,-ասուած է Հայաստանի Եւրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարեանի` Ր. Յովհաննիսեանին ուղղուած նամակում:
  -   Քաղաքական