ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կ'ունենայ 2012թ. ապրիլին Քաթարում


ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կ'ունենայ 2012թ. ապրիլին Քաթարում

  • 21-03-2011 20:36:39   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը մարտի 21-ին ընդունել է Մակ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի գլխաւոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին, ով Երեւան է ժամանել մասնակցելու ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի (ՏՄՊՊՀ) հիմնադրման 10-ամեակին նուիրուած միջոցառումներին: Զրուցակիցները քննարկել էն Մակ-ի 6-րդ համաժողովի ընթացքում Մակ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) կողմից հրապարակուած ,հայաստանի օրինակով մրցակցութեան օրէնքի եւ քաղաքականութեան կամաւոր փորձագիտական գնահատումէ զեկոյցը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսեանը նշել է, որ զեկոյցում ներկայացուած առաջարկները հիմնականում ներառուած էն ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացուած օրէնսդրական փաթեթում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում մրցակցային օրէնսդրութեան բարելաւմանն ուղղուած բարեփոխումներին եւ Յանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողութիւնների զարգացմանը: Կարեւորելով Հայաստանի տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի կողմից իրականացուող բարեփոխումները, Սուպաչայ Պանիտչպակդին ընդգծել է, որ դրանք գտնւում էն ճիշտ ուղու վրայ: ՀՀ կառավարութեան ղեկավարը շնորհակալութիւն է յայտնել Սուպաչայ Պանիտչպակդիին Առեւտրի համաշխարհային կազմակերութեան գլխաւոր տնօրէն նշանակուելուց յետոյ կարճ ժամանակահատուածում հեղինակաւոր այդ կազմակերպութեանը ՀՀ անդամակցութեան հարցում հետեւողական աջակցութեան համար: Հանդիպման աւարտին, Ս.Պանիտչպակդին տեղեկացրել է, որ Մակ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի հերթական նիստը տեղի կ'ունենայ 2012թ. ապրիլին` Քաթարում (Դոհայ):
  -   Տնտեսութիւն