Քաղաքային տնտեսութեան մի շարք ոլորտներ պէտք է կառավարման տրուէն մասնաւոր հատուածին,- գտնում է Երեւանի քաղաքապետը


Քաղաքային տնտեսութեան մի շարք ոլորտներ պէտք է կառավարման տրուէն մասնաւոր հատուածին,- գտնում է Երեւանի քաղաքապետը

  • 21-03-2011 19:46:06   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հայաստանում գործող բանկային համակարգի ներկայացուցիչների հետ մարտի 21-ի հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը ներկայացրել է քաղաքային տնտեսութեան կառավարման ոլորտի առաջնահերթ ծրագրերը եւ առաջարկել է փոխշահաւէտ համագործակցութեան եզրեր գտնել: Քաղաքային տնտեսութեան մի շարք ոլորտներ, քաղաքապետի համոզմամբ, շատ աւելի արդիւնաւէտ կարող էն կառավարուել մասնաւոր հատուածի կողմից: Այդ դէպքում քաղաքային բիւջէն կարելի է աւելի նպատակային ու հասցէագրուած դարձնել: ,մի շարք գործառոյթներ, որ քաղաքապետարանինն էն, ունէն բիզնէս տրամաբանութիւն եւ պէտք է տրուէն բիզնեսին` կառավարման համար. դրանք էն օրինակ` տրանսպորտը, աղբահանութիւնը, աւտոկայանատեղիները, հիւանդանոցները: Իսկ այն գործառոյթները, որ բիզնէս տրամաբանութիւն չունէն (սոցիալական, կանաչապատում, բարեկարգում, ճանապարհային շինարարութիւն եւ այլն) ամբողջութեամբ պէտք է կառավարի քաղաքապետարանը: Եւ եթէ մենք կարողանանք այդ 2 խնդիրները ճիշտ դնել, նոյնիսկ այն փոքր բիւջէի պարագայում, որ ունի Երեւան քաղաքը, մենք կարող ենք բաւականին լաւ արդիւնքներ ունենալ: Համոզուած եմ, որ մասնաւորն աւելի էֆեկտիւ է կառավարում եւ մասնաւորի կառավարման դէպքում նուազում էն անգամ կոռուպցիայի ռիսկերըէ,- նշել է քաղաքապետը: Քաղաքապետարանի թիմը այսօր շատ ակտիւ աշխատանք է տանում մայրաքաղաքում բարենպաստ բիզնէս միջաւայարի ձեւաւորման առումով, եւ փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ներդրումային առաջարկների փաթեթ է պատրաստել հնարաւոր ներդրողներին առաջարկելու համար: Կարէն Կարապետեանը հակիրճ ներկայացրել է այն ծրագրերը, որոնք գործարար հետաքրքրութիւն էն ենթադրում եւ ապահովում համագործակցութեան լայն դաշտ: Մասնաւորապէս, նշուել է համաքաղաքային նշանակութեան պատմական շէնքերի վերականգնման, ներառեալ գեղարուեստական-դեկորատիւ լուսաւորման ու ձեւաւորման ծրագիրը: Այս համատեքստում քաղաքապետն առաջարկել է նաեւ հեռուստաաշտարակի եւ յարակից տարածքների լուսաւորութեան ծրագիրը, որը էականօրէն կարող է փոխել քաղաքի գիշերային տեսքը: Կրթական ոլորտում` մասնակցութիւն համայնքային դպրոցական հաստատութիւնների հոգաբարձուների խորհուրդներում, համայնքային կրթօջախներին օժանդակութիւն, մասնաւորապէս ,օգնիր դպրոցիդէ ծրագրի շրջանակներում, մշակութային օջախներ, թատրոններ, թանգարաններ, դպրոցականների այցելութիւնների հովանաւորում եւ այլն: Առողջապահութեան ոլորտում ` համայնքային բուժհաստատութիւնների հիման վրայ համատեղ ձեռնարկութիւնների ստեղծում եւ արդիականացում, ազգաբնակչութեան բուժսպասարկման ոլորտում նորամուծութիւնների ներդրում: Առաջարկուել է նաեւ սոցիալական բնակարանաշինութեան ծրագիր, որը բացի սոցիալական խնդիր լուծելուց որոշակիօրէն կ'աշխուժացնի բիզնէս միջավայրը: Ներկայացնելով ծրագրերը եւ յորդորելով մասնակցել դրանց իրագործմանը փոխշահաւէտ պայմաններով, քաղաքապետը նաեւ յոյս է յայտնել, որ իւրաքանչիւրի ակտիւ մասնակցութիւնը քաղաքային կառավարման գործընթացներում մեծապէս կը նպաստի մայրաքաղաքում տիրող առկայ գործարար միջավայրի բարելաւմանը, ինչն էլ իր հերթին խթան կը հանդիսանայ քաղաքի խնդիրների լուծմանն ու Երեւանի զարգացմանը: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը, կարեւորելով համագործակցութեան հիմքում ընկած փոխշահաւէտութեայն սկզբունքը, նշել է. ,բանկերը մասնակցում էն բազմաթիւ սոցիալական, առողջապահական, կրթական ծրագրերի, սակայն առաջին անգամ է, որ յարաբերութիւնները պետական կառավարման մարմինների հետ լինելու էն փոխշահաւէտէ: Մասնակիցների գնահատմամբ, Երեւանի քաղաքապետարան-հհ բանկային համակարգ համագործակցութիւնը ենթադրում է սոցիալական խնդիրների համատեղ լուծման բարձր պատասխանատուութիւն եւ կորպորատիւ պատասխանատուութեան մշակոյթի ձեւաւորում: Քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի փաթեթը ուսումանասիրելուց յետոյ բանկերը կներկայացնէն իրենց առաջարկութիւնները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւն
  -   Տնտեսութիւն