Համերաշխութիւն Կուսակցութեան Վարչութիւն.Հունգարիայի Հանրապետութեան արաքը նողկալի փաստ է
04-09-2012 12:42:43 | Հայաստան | Քաղաքական
Համերաշխութիւն Կուսակցութեան վարչութեան յայտարարութիւնը,
«Յարգելի հայրենակիցնէր, վերջին օրերին ականատես եղանք մի նողկալի փաստի. 21-րդ դարում իրեն ժողովրդավարական հռչակած մի երկիր` Հունգարիայի Հանրապետութիւնը, ազատ արձակեց մի շարքային ստահակի, որը իր արժանի պատիժն էր կրում: Ընդունելի համարելով բոլոր այն միջոցառումները, որոնք իրականացւում են` միաժամանակ ուզում ենք յիշեցնել մեր կառավարութեանը եւ համապատասխան մարմինների` մեղմ ասած, անգործութեան մասին եւ կոչ ենք անում ՀՀ նախագահին կատարել համապատասխան եզրահանգումներ` առաջնորդուելով ազգի ներուժը լիովին օգտագործելու եւ առաջիկայ մարտահրաւէրներին դիմակայելու նպատակով, ձեւաւորել ազգային համերաշխութեան կառավարութիւն»:
04.09.2012թ.