Ֆրանսիան մտահոգուած է Սաֆարովին ներում շնորհելու փաստից
04-09-2012 12:24:59 | | Քաղաքական
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարութեան մամլոյ խօսնակի սթ. սեպտեմբերի 3-ի յայտարարութիւնը,
«Ֆրանսիան իր մտահոգութիւնն է յայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանութիւնների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերեալ : 2006 -ին վերջինս հունգարական արդարադատութեան կողմից դատապարտուել էր ցմահ բանտարկութեան` 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներեւակայելի սպանութեան համար:
Ֆրանսիան, ինչպէս եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում խորապէս ներգրաւուած մինսկի խմբի այլ համանախագահները, համարում է, որ այդ որոշումը կարող է լրջօրէն վնասել բանակցային ջանքերին եւ կողմերի միջեւ վստահութեան մթնոլորտի հաստատմանը»: