«ժառանգութեան» թեկնածուները Սիսիանի ՏԻՄ ընտրութիւններում


«ժառանգութեան» թեկնածուները Սիսիանի ՏԻՄ ընտրութիւններում

  • 04-09-2012 15:44:25   |   |  Մամլո հաղորդագրություն

«ժառանգութիւն» կուսակցութիւնը սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրութիւններում Սիսիանի աւագանու անդամի թեկնածու է առաջադրել կուսակցութեան Սիսիանի ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Յովհաննիսեանին: Յովհաննիսեանը մասնագիտութեամբ տնտեսագէտ է: Միջնակարգ կրթութիւն ստացել է ծննդավայրում` Սիսիանում: 1993-98թթ. ուսանել եւ աւարտել է ՀՀ ԿԳ Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջը: 2005-10թթ. ուսանել է Հայաստանի պետական ագրարային համալսարանում, ձեռք է բերել երկրորդ` գիւղատնտեսի մասնագիտութիւն: Ծառայել է ՀՀ զինուած ուժերում: Աշխատել է ծառայութիւնների ոլորտի ձեռնարկութիւններում` որպէս հաշուապահ, մենեջեր, սակայն առաւել ժամանակ է յատկացրել եւ ճանաչում է ձեռք բերել իր հոբբիի` օպտիկայի ասպարէզում աշխատելով: Այժմ էլ աշխատում է իբրեւ օպտիկ: Հայրենի եզերքի եւ ծննդավայր քաղաքի հանդէպ սէրը պրն. Յովհաննիսեանին թելադրել են ակտիւ կեցուածք եւ մասնակցութիւն ամենատարբեր ձեռնարկների` քաղաքային ծառատունկի ակցիաներից մինչեւ Հ»-ների գործունէութիւն եւ վերջապէս կուսակցական աշխատանք: «ժառանգութիւն» կուսակցութեան հիմադրումից շատ չանցած Յովհաննիսեանը անդամագրուել է կուսակցութեանը, իսկ 2005-ից ստանձնել է «ժառանգութեան» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավարումը: Միանգամայն վստահութիւն տածելով Ռադիկ Յովհաննիսեանի կազմակերպչական կարողութիւնների եւ մարդկային նկարագրի հանդէպ` «ժառանգութիւնը» կոչ է անում իր բոլոր անդամներին, համակիրներին, Սիսիանի ողջ բնակչութեանը սեպտեմբերի 9-ի ընտրութիւնում իրենց ձայնը տալ յօգուտ «ժառանգութեան»թեկնածուի: «ժառանգութիւն»կուսակցութեան լրատուական ծառայութիւն
  -   Մամլո հաղորդագրություն