ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխաւոր քարտուղարը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցութիւնը


ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխաւոր քարտուղարը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցութիւնը

  • 21-03-2011 15:48:33   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանն ընդունեց Մակ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխաւոր քարտուղար դոկտոր Սուպաչայ Պանիտչպակդիին: Էդուարդ Նալբանդեանը գոհունակութիւն յայտնեց Մակ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի քարտուղարութեան կողմից Հայաստանի մրցակցային քաղաքականութեան ոլորտում տարուող աշխատանքներին ցուցաբերած աջակցութեան կապակցութեամբ: Մակ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխաւոր քարտուղարն բարձր գնահատեց Հայաստանի հետ հաստատուած համագործակցութիւնը, եւ նշեց, որ Հայաստանում յաջողութեամբ էն ընթանում տնտեսական բնագաւառի բարեփոխումները: Հիւրի խնդրանքով Էդուարդ Նալբանդեանը ներկայացրեց Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ու դրանց խթանմանն ուղղուած իշխանութիւնների քայլերը: Իր հերթին Սուպաչայ Պանիտչպակդին Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամի յաղթահարման իր տեսլականը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, զրոյցի ընթացքում քննարկուեցին Հայաստանի մրցակցային քաղաքականութեան բարելաւմանն ուղղուած մի շարք հարցեր: * * * * * Մակ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը հիմնուել է 1964թ. որպէս մշտական միջկառավարական մարմին: Այն Մակ-ի Գլխաւոր Ասամբլեայի` առեւտրի ներդրումների եւ զարգացման հարցերով զբաղուող հիմնական մարմինն է: Միջկառավարական համաժողովները գումարւում էն 4 տարին մէկ անգամ: Տասներեքերորդ համաժողովը կը գումարուի Կատարի մայրաքաղաք Դոհայում` 2012թ.:
  -   Տնտեսութիւն