Եւրոպայի առաջնութեան երկրորդ օրն` առանց մեդալների


Եւրոպայի առաջնութեան երկրորդ օրն` առանց մեդալների

  • 14-05-2011 21:15:06   |   |  Սպորտ
Բուլղարիայում անցկացուող Սամբոյի Եւրոպայի 2011թ.-ի առաջնութեան մրցումների առաջին օրը մեր սամբիստներից երեքը` Ռուզաննա Սարգսեանը /48կգ/, Տիգրան Կիրակոսեանը /52 կգ / եւ Աշոտ Դանիէլեանը /74 կգ / արժանացել էն բրոնզէ պարգեւների, իսկ Փայլակ Վարդազարեանը /62 կգ / զբաղեցրել էր 5-րդ տեղը: Ինչպէս տեղեկացնում էն Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մայիսի 14-ին ասպարէզ դուրս եկան Վահան Վարդանեանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալեանը /68 կգ/, Մաւրիկ Նասիբեանը /82 կգ / եւ, ցաւօք, չկարողացան դրսեւորել իրենց լաւագոյն յատկանիշները. Վահանը պարտուեց առաջին իսկ գօտեմարտում, իսկ Մաւրիկն ու Անդրանիկը զբաղեցրեցին միայն 5-րդ հորիզոնականը: Մայիսի 15-ին մրցասպարէզը կը տրամադրուի մարտական սամբոյի ներկայացուցիչներին:
  -   Սպորտ