18-09-2012 11:17:56 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Սեպտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայում տեղի ունենալիք Վիկտոր Համբարձումեանի անուան միջազգային մրցանակի յանձնման հանդիսաւոր արարողութեան լուսաբանման համար հաւատարմագրուած լրագրողներն արարողութիւնից առաջ հրաւիրւում են ժամը 16.40-ին ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպուելիք մամուլի ասուլիսին` Վ. Համբարձումեանի անուան մրցանակին արժանացած գիտնականներ` Եան Էյնաստօնի, Իգոր Նովիկովի եւ Վ. Համբարձումեանի անուան միջազգային մրցանակի յանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսեանի մասնակցութեամբ: