Սեպտեմբեր 13-ից 14-ը Յունաստանի Կրետէ կղզում գումարուեց Եկեղեցիների Եւրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտէի տարեկան ժողովը:
Ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկուեց նաեւ Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպայ Ռամիլ Սաֆարովի արտայանձնման եւ Ադրբեջանում ազատ արձակման հարցը:
ԷԵԿ Կենտրոնական կոմիտէի անդամները ցաւ են արտայայտել Ադրբեջանի նախագահի կողմից յանցագործին շնորհուած անյարդուրժելի ներման կապակցութեամբ` իրենց համերաշխութիւնն ու զօրակցութիւնը յայտնելով հայ ժողովրդին եւ Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուն` աղօթելով, որ արդարութիւնը հաստատուի եւ ազգերի միջեւ թագաւօրէն խաղաղութիւնն ու փոխըմբռնումը: Այս առնչութեամբ Կենտրոնական կոմիտէն պաշտօնական գրութիւն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ցաւալի իրողութեան առիթով հայ ժողովրդին իր զօրակցութիւնն է յայտնել նաեւ Հնդիկ Մալանկարայ Եկեղեցու պետ Նորին Սրբութիւն Բասիլիոս Մարթովմայ Պօղոս Երկրորդը: