Աւարտուեցին Եւրոպական եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբեան երկրների Բարձրագոյն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի աշխատանքները


Աւարտուեցին Եւրոպական եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբեան երկրների Բարձրագոյն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի աշխատանքները

  • 18-09-2012 14:18:51   |   |  Հասարակութիւն

Թբիլիսիում շարունակւում է սեպտեմբերի 17-ին մեկնարկած Եւրոպական եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբեան երկրների Բարձրագոյն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի եռօրեայ աշխատանքները, որին մասնակցում է նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարեանը: 40 երկրների պատուիրակներ Վրաստանում քննարկում են պետական հատուածի կառավարման հիմնախնդիրներն ու դրանց կարգաւորման ուղիները: Մասնաւորապէս, վերահսկիչներն առաջարկում են նախեւառաջ բարձրացնել յատկապէս իրենց կառոյցների արդիւնաւէտութիւնը: Համագումարի մասնակիցների համոզմամբ, առանց լիարժէք վերահսկողական իրաւասութիւնների եւ կարողութիւնների, հնարաւոր չէ ունենալ պետական կառավարման լաւ համակարգ: Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահն Իշխան Զաքարեանն առանձին հանդիպումներ է ունեցել է եւրոպացի գործընկերների հետ: ՀՀ ՎՊ լրատուական ծառայութիւնից յայտնում են, որ համագումարի աշխատանքները կ'աւարտուեն հոկտեմբերի 19-ին:
  -   Հասարակութիւն