Կամաւորների շաբաթ` Orange-ում


Կամաւորների շաբաթ` Orange-ում

  • 20-09-2012 15:04:23   | Հայաստան  |  Բարեգործութիւն

Այս շաբաթ Orange-ում Կամաւորների շաբաթ է: Հայաստանում, ինչպէս աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի աւելի քան 6000 աշխատակիցնէր սեպտեմբերի 17-ից 24-ը տրամադրում են իրենց ժամանակից մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպութիւններին եւ կրթական հաստատութիւններին` աջակցելու վերջիններիս իրենց մասնագիտական հմտութիւններով, ինչպէս օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտուել սովորելու եւ դրանց միջոցով տեղեկութիւններ տարածելու, ինտերնետի հմտութիւնները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու եւ այլ աշխատանքներով: « Հպարտ ենք մեր այն աշխատակիցներով, ովքեր այս օրերին իրենց երկրներում աջակցում են տարբեր հասարակական կազմակերպութիւններին եւ խոցելի խմբերին ամենատարբեր տիպի աշխատանքներով. սկսած հաշմանդամների հետ աշխատանքից եւ վերջացրած ինտերնետային գրագիտութեան բարձրացմամբ: Կամաւորական աշխատանքի շնորհիւ մեր աշխատակիցները հանդէս են գալիս որպէս հասարակութեան իսկական անդամներ եւ միաժամանակ ապրում մեր ընկերութեան արժէքներով: Մենք ցանկանում ենք, որ նրանցից իւրաքանչիւրն այդ աշխատանքն անի միայն մէկ նպատակով. լաւ գործ անելու համար: Վստահ եմ, որ նրանցից իւրաքանչիւրը նոյնքան բան է սովորելու այդ աշխատանքի ընթացքում, որքան փոխանցելու է., ասաց Ֆրանս Տելեկոմ Orange Խմբի Եւրոպայի տարածաշրջանի մարդկային ռեսուրսների գծով փոխնախագահ Ստեֆան Բուշին, ով այս օրերին գտնւում է Հայաստանում: Նախապէս յայտարարուած այս նախագծով հետաքրքրուել են 20 հայաստանեան կազմակերպութիւններ, որոնք ներկայացրել են իրենց կարիքները: Կամաւորների շաբաթին գրանցուած Orange-ի մարքեթինգի, հաշուապահութեան, ՏՏ եւ վաճառքի բաժինների 18 աշխատակիցները նրանց կ'օգնեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են էլեկտրօնային ամսագրի ստեղծումն ու համակարգումը, մարքեթինգային պլանի կազմումը, վեբ կայքի ստեղծումը եւ համակարգումը, Microsoft Excel ծրագրի կիրառումը հաշուապահութեան մէջ, կայքի` որոնողական համակարգերում կատարելագործումը եւ այլն` ներառեալ անգամ պարային դասընթացնէր, քանի որ աշխատակիցներն առաջարկել են կիսուել ոչ միայն իրենց մասնագիտական հմտութիւններով, այլ նաեւ հոբբիներով: Orange-ին օգնութեան համար դիմած կազմակերպութիւնները շատ բազմազան են` կրթական, երաժշտական, շրջակայ միջավայրի պահպանման, կանանց իրաւունքների Հկ-ներ, բժշկական կենտրոն: Վերջիններիս մի մասը գտնւում է մարզերում, այնպէս որ այս շաբաթուայ ընթացքում Orange-ի կամաւորները կը լինեն Լոռու Դսեղ գիւղում, Արագածոտնի Թալին քաղաքում, Գեղարքունիքի Գաւառ քաղաքում, Կ'ոտայքի Չարենցաւան քաղաքում եւ այլուր, իսկ նրանցից երկուսն իրենց աջակցութիւնն ու խորհրդատուութիւնը Տաւուշի մարզում գտնուող կազմակերպութիւններին կ'իրականացնեն տեսազանգի միջոցով:
  -   Բարեգործութիւն