ՀՀ կառավարութիւն.Հերթական անգամ մեղմացւում է բնական գազի սակագինը


ՀՀ կառավարութիւն.Հերթական անգամ մեղմացւում է բնական գազի սակագինը

  • 20-09-2012 13:55:55   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Գործադիրը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին պարտաւորեցրել է ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով ապահովել նախարարութեան համակարգի պետական ընկերութիւնների նախորդ տարիների գործունէութեան արդիւնքներով հաշուարկուած` ՀՀ պետբիւջէ վճարման ենթակայ շահութաբաժնի վճարումից յետոյ ընկերութիւնների տրամադրութեան տակ մնացած եւ չբաշխուած շահոյթի հաշուին 171 մլն 101 հազար 280 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպէս Հայաստանում ընտանեկան նպաստի իրաւունք ունեցող ընտանիքների կողմից 2012 թ. ապրիլ-յունիս ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակութեան համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, աւելի վաղ ընդունուած որոշմամբ անապահով ընտանիքներից իւրաքանչիւր հաշուարկային տարում 300 խոր. մետր գազի վճարը գանձւում է հաստատուած սակագնից (1000 խոր. մետրի համար` 132 հազար դրամ) նուազեցուած գնով` 1000 խոր. մետրի համար` 100 հազար դրամի չափով: 1000 խոր. մետրի համար 32 հազար դրամ կազմող գնի տարբերութեան գումարը (իւրաքանչիւր հաշուարկային տարում 300 խոր. մետր գազի համար) «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցւում է էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերութիւնների շահոյթի հաշուին:
  -   Տնտեսութիւն