Եւրասիայ միջազգային համալսարանը հրաւիրում է 12-րդ դասարանցիներին


Եւրասիայ միջազգային համալսարանը հրաւիրում է 12-րդ դասարանցիներին

  • 24-09-2012 11:00:48   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ

Եւրասիայ միջազգային համալսարանի Նախապատրաստական ֆակուլտետը 12-րդ դասարանցիներին հրաւիրում է նախապատրաստուելու 2013-14 ուստարուայ բուհերի կենտրոնացուած համակարգով ընդունելութեան քննութիւններին: Ուսուցումը կազմակերպւում է ընդունելութեան քննական առարկաներին ներկայացուող ծրագրային նոր պահանջներով: Դասաւանդուող առարկաներն են. • հայոց լեզու եւ գրականութիւն, • անգլերէն, • մաթեմատիկա եւ • պատմութիւն: Ուսման վարձը մէկ առարկայի գծով` 60.000 դրամ է, վճարումը` 2 մասով: Եւրասիայ միջազգային համալսարան ընդունուելու դէպքում դասընթացների համար վճարուած գումարը վերահաշ¬վարկւում է որպէս առաջին կուրսի ուսման վարձի մաս (պայմաններն ամրագրւում են պայմա¬նագրով): ( Առարկաների ուսուցման գործընթացներում կիրառւում են ինտերակտիւ մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, որոնք երաշխաւորում են ուսուցման բարձր արդիւնաւէտութիւն: ( Դասընթացների շրջանաւարտներն իրենց գիտելիքի մակարդակի վերաբերեալ կը ստանան հաւաստագրեր: ( Սովորողները ամիսը 3 անգամ լրացուցիչ կը մասնակցեն (անվճար) մասնագիտական կողմնորոշման թեմատիկ սեմինարների: Դասերը կը սկսուեն հոկտեմբերի 15-ից մինչեւ մայիսի 30-ը: Պարապմունքները` շաբաթական երեք անգամ, չորս ժամով` կենտ կամ զոյգ օրերին (երեք առարկայի դէպքում), դասընթացների քանակը որոշում է սովորողը: Պարապմունքների սկիզբը` ժամը 15:00-ին, աւարտը` 18:00-ին (մասնակից¬ների ցանկութեամբ ժամանակացոյցը կարող է փոփոխուել): Յայտերի ներկայացման վերջնաժամկէտ` հոկտեմբերի 10: Հասցէ` ք. Երեւան, Ազատութեան 24/2 (Արմէնտելի հարեւանութեամբ): Լրացուցիչ տեղեկութիւնների համար կարող էք զանգահարել (010) 299088; (010) 299077 հեռախօսահամարներով:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ