ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պէտք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինուորին ետ յանձնեն Հունգարիայ


ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պէտք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինուորին ետ յանձնեն Հունգարիայ

  • 24-09-2012 12:20:32   |   |  Քաղաքական

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ պարոն Աշոտ Գրիգորեանն անցեալ ուրբաթ մամլոյ ասուլիսի ժամանակ ներկայացրել էր Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարութիւնների դէմ ադրբեջանցի մարդասպանի արտայանձման շուրջ պատրաստուող իրաւաբանական հայցի վերաբերեալ տեղեկատուութիւն: Հունգարական տեղեկատուական գործակալութիւնը /MTI/ այն արդէն հրապարակել է եւ ստորեւ ներկայացնում ենք նրա թարգմանութիւնը: (MTI – Հունգարական տեղեկատուական գործակալութիւն), Բրատիսլաւայ, 2012թ սեպտեմբերի 7, ուրբաթ „Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումը (ԵՀՄՖ) հունգարական կառավարութիւնից սպասում է ներողութեան հայցում եւ ադրբեջանցի զինուոր Ռամիլ Սաֆարովի արտայանձնման հիմնաւորում“,- ուրբաթ օրը Բրատիսլաւայում կայացած մամլոյ ասուլիսում յայտնել է Եհմֆ-ի նախագահ Աշոտ Գրիգորեանը: Աշոտ Գրիգորեանի խօսքերով Եհմֆ-ն մտադրւում է Սաֆարովի գործով դիմել Ստրասբուրգի մարդու իրաւունքների միջազգային դատարան եւ Հաագայի միջազգային դատարան: „ներկայ պահին աշխատում են իրաւաբանութեան ոլորտում փորձագէտների մի խումբ, ովքեր կը կազմեն հայցը: Այն կարող է պատրաստ լինել արդէն մի քանի ամսից, եւ երբ այն ամբողջովին կը վերջացնենք, հունգարա-ադրբեջանական գործը կը յանձնենք դատարան“,- MTI-ին յայտնել է Աշոտ Գրիգորեանը: „եհմֆ-ի դռները բաց են հունգարական կողմի հետ այս հարցը քննարկելու եւ կարգաւորելու համար: Մենք կը ցանկանայինք լսել հունգարական կառավարութեան տեսակէտը, բայց դա չի նշանակում, որ մենք կը դադարեցնենք հայցի պատրաստման գործընթացը“, - ընդգծեց Աշոտ Գրիգորեանը: Եհմֆ-ն ենթադրում է, որ գործընթացի ժամանակ հունգարական կառավարութեան կողմից սխալ է թոյլ տրուել, քանի որ վերջինս կարող էր ենթադրել, որ Սաֆարովն ազատ կ'արձակուի: „Մենք գիտենք, որ Հունգարիայի ղեկավարութիւնն այդքան միամիտ չէ` հաւատալու, որ Սաֆարովն Ադրբեջանում բանտում կը մնայ, քանի որ 2005թ. նրա պատուին Բաքւում փողոց էր անուանուել“,- յայտնեց ԵՀՄՖ նախագահը: ԵՀՄՖ կարծիքով Հունգարիան պէտք է նախաձեռնի, որ ադրբեջանցի զինուորին ետ յանձնեն Հունգարիայ, որպէսզի վերջինս կրի պատիժն ազատազրկման վայրում: „բաւարար կը լինի եթէ ընդունեն, որ արտայանձնման գործընթացում սխալ է տեղի ունեցել եւ այն շտկեն,- նշեց Աշոտ Գրիգորեանը,- եզրափակելով. այդպիսով Հունգարիան „կմաքրուի“'':
  -   Քաղաքական