Մարտի 14-ից 18-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 66.7 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 81.2 մլն ԱՄՆ դոլար


Մարտի 14-ից 18-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 66.7 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 81.2 մլն ԱՄՆ դոլար

  • 18-03-2011 17:13:14   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Մարտի 14-ից 18-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 66 մլն 710 հազար 496 ԱՄՆ դոլար` 368.02 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 81 մլն 150 հազար 23 ԱՄՆ դոլար` 369.41դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 1 մլն 800 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 369.23 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 24 մլն 480 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370.12 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մարտի 7-ից 13-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 16 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 27.4 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն