Քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր


Քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր

  • 24-09-2012 15:15:15   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Տրնասպորտի, կանաչապատման եւ սանմաքրման ոլորտներում քաղաքապետարանը պատրաստ է տրամադրել աշխատատեղեր: Աշխատանքային հերթական խորհրդակցութեան ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանը յանձնարարել է մայրաքաղաքի ամբողջ տարածքում իրականացնել անաւարտ շէնք-շինութիւնների գոյքագրում եւ ներկայացնել այդ տարածքների Երեւան քաղաքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով նախատեսուած նպատակային նշանակութեամբ կառուցապատումը սկսելու եւ աւարտելու վերաբերեալ տեղեկատուութիւն: Քաղաքապետը յանձնարարել է նաեւ պարտաւորութիւններից խուսափելու դէպքում ՀՀ օրէնսդրութեամբ սահմանուած կարգով կիրառուել պայմանագրով նախատեսուած պատասխանատուութեան միջոցներ` ընդհուպ հողամասերի, շէնքերի կամ շինութիւնների նկատմամբ առկայ իրաւունքների դադարեցում: <<Արդէն երկար ժամանակ է, ինչ այդ տարածքները գտնւում են բարձիթողի վիճակում եւ աւելորդ անհարամարութիւններ են ստեղծում: Մենք պէտք է ձեռնարկենք համապատասխան միջոցները մեր քաղաքացիների յարմարաւէտ տեղաշարժի, ինչպէս նաեւ մայրաքաղաքի ճարտարապետական ընդհանուր տեսքի ապահովման նպատակով>>,-նշել է Տարօն Մարգարեանը: Մայրաքաղաքի 2013 թուականի բիւջետային գործընթացին անդրադառնալով քաղաքապետը յանձնարարել է առաջարկութիւններ ներկայացնել տեղական եկամուտների աւելացման հնարաւորութիւնների, ծախսերի արդիւնաւէտ ծրագրաւորման մեխանիզմների, ինչպէս նաեւ բիւջետային ծախսերի պլանաւորման գործընթացում բնակիչների հնարաւորին մասնակցութեան ապահովման վերաբերեալ: Մասնաւորապէս յանձնարարուել է առաջարկութիւններ ներկայացնել նաեւ <<Աւտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին>> կիրարկուող նոր օրէնքով աւտոկայանտեղիների համար տեղական տուրքի դրոյքաչափերի վերաբերեալ: Տրանսպորտի վարչութեան պետը զեկուցել է, որ շարունակւում է ամենօրեայ հսկողութիւնը հասարակական տրասպորտի սպասարկման որակի նկատմամբ: Առաւօտեան եւ երեկոյեան ժամերին տրանսպորտային հոսքերի կանոնակարգման նպատակով իրականացւում է ուժեղացուած հսկողութիւն: Զեկուցուել է նաեւ, որ ընթացքի մէջ է Երեւանի ներքաղաքային աւտոբուսային եւ միկրոաւտոբուսային կանոնաւոր փոխադրումների երթուղիների մրցոյթների անցկացումը: Նոր աւտոբուսների շահագործման հետ կապուած քաղաքապետը յանձնարարել է շարունակել աւտոբուսների վարորդների թափուր աշխատատեղերի եւ աշխատանքային լրացուցիչ պայմանների մասին ծանուցումը: <<Մեր համաքաղաքացիները յաճախ բարձրացնում են աշխատատեղերի բացակայութեան հետ կապուած հարցեր: Երեւանի քաղաքապետարանի ենթակայութեան սանմաքրման եւ կանաչապատման ձեռնարկութիւններում, ինչպէս նաեւ աւտոբուսների շահագործումն ապահովելու համար այսօր մենք ունենք պահանջուող մասնագէտների թափուր հաստիքներ: Ուստի պէտք է ձեռնարկենք համապատասխան բոլոր միջոցները այդ աշխատատեղերի, ինչպէս նաեւ առաջարկուող պայմանների մասին բնակչութեանն իրազեկելու համար>>,-նշել է քաղաքապետ Տարօն Մարգարեանը: <<Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն>> ՊՓԲԸ տնօրէնը զեկուցել է, որ մեկնարկել են հասարակական տրասպորտի կանգառներում էլեկտրօնային չվացուցակների համակարգի ծրագրային մշակման աշխատանքները, զուգահեռաբար դիտարկւում է կանգառասրահներում WiFi համակարգի ապահովման հնարաւորութիւնը: Արտաքին ձեւաւորման եւ գովազդի վարչութեան պետը զեկուցել է, որ աւարտական փուլին է մօտենում մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ընթացիկ տարում նախատեսուած 7 վերգետնեայ հետիոտն անցումների կառուցումը: Քաղաքացիների ու իրաւաբանական անձանց կողմից գոյքահարկի հետ կապուած խնդիրների պարզաբանման, ինչպէս նաեւ դիմումների ընդունման նպատակով քաղաքապետի յանձնարարութեամբ կ'ընդլայնուեն <<Մէկ պատուհան>> համակարգի ծառայութիւնները: Մետրօյի <<Հանրապետութեան հրապարակի>> եւ <<Գարեգին Նժդեհ>> կայարանների յարակից տարածքներում գտնուող շատրուանների վերագործարկման նպատակով քաղաքապետ Տարօն Մարգարեանը յանձնարարել է ներկայացնել նախագիծ-նախահաշիւ եւ համապատասխան քայլեր ձեռնարկել այդ աշխատանքներում հանրաւոր ներդրումներ ներգրաւելու ուղղութեամբ: Սահմանուած ժամանակացոյցով շարունակւում են հոկտեմբերի 14-ի <<Էրեբունի-երեւան>> տօնակատարութեան միջոցառումների կազմակերպման աշխատանքները: Քաղաքապետը յանձնարարել է իրազեկել նախատեսուող միջոցառումների ծրագրի վերաբերեալ եւ ցանկութեան դէպքում ապահովել հասարակական կառուցների եւ քաղաքացիների մասնակցութիւնը: Շարունկաւում է <<Մեր հանճարները մեր կողքին են` Երեւան քաղաքում>> նախագծի շրջանակում մայրաքաղաքի նստարաններին հայ մեծանուն գրողների արձանների տեղադրման ծրագիրը: Քաղաքացիների կողմից անփոյթ վերաբերմունքը բացառելու նպատալով տուեալ տարածքներում կը տեղադրուեն տեսախցիկներ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ իւրաքանչիւր շաբաթ եւ կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում, ինչպէս նաեւ բակային տարածքներում շարունակաբար կազմակերպւում են մարզաառողջարարական միջոցառումներ, այդ թւում նաեւ տարբեր մարզաձեւերի առաջնութիւններ:
  -   Տնտեսութիւն