Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Սաքսոնա-անհալթ երկրամասի Մշակոյթի եւ կրթութեան նախարարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Սաքսոնա-անհալթ երկրամասի Մշակոյթի եւ կրթութեան նախարարին

  • 24-09-2012 17:42:34   |   |  Հասարակութիւն

Սեպտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան Սաքսոնա-անհալթ երկրամասի Մշակոյթի եւ կրթութեան նախարար Շտեֆան Դորգելոհի գլխաւորած պատուիրակութեանը` ուղեկցութեամբ ՀՀ Մշակոյթի փոխնախարար Արթուր Պօղոսեանի: Հանդիպմանը ներկայ էր նաեւ Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբէ վարդապետ Իսախանեանը: Հանդիպման սկզբում մշակոյթի փոխնախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հայ-գերմանական մշակութային կապերն ու համագործակցութիւնը, ինչպէս նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Հայ գրատպութեան 500-ամեակի շրջանակներում Գերմանիայի մի շարք քաղաքներում մշակութային տարբեր միջոցառումներ ու ծրագրեր են իրականացուել: Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակութիւնը յայտնեց հայ-գերմանական բազմակողմանի մշակութային համագործակցութեան առիթով` ուրախութեամբ նշելով, որ երկու երկրների յարաբերութիւնները տարէց տարի աւելի են սերտանում եւ համագործակցութիւն` աւելի ընդգրկուն դառնում: Նորին Սրբութիւնը մասնաւորապէս կարեւորեց այն օժանդակութիւնը, որ գերմանացի մասնագէտները մատուցում են հայկական հնագոյն արժէքների ուսումնասիրութեան եւ համաշխարհային հանրութեանը ներկայացնելու գործում: Հանդիպմանն անդրադարձ կատարուեց նաեւ Գերմանիայի հայկական համայնքի կեանքին, Հայոց Եկեղեցու եւ Գերմանիայի Եկեղեցիների միջեկեղեցական յարաբերութիւններին:
  -   Հասարակութիւն