Սկսուեցին 2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման վերաբերեալ հաշուետուութեան քննարկումները` ԱԺ մշտական յանձնաժողովներում


Սկսուեցին 2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման վերաբերեալ հաշուետուութեան քննարկումները` ԱԺ մշտական յանձնաժողովներում

  • 24-09-2012 17:45:25   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում սկսուեցին «2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման մասին» տարեկան հաշուետուութեան քննարկումները: Նիստին ներկայ էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Յովիկ Աբրահամեանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը ներկայացրեց 2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման արդիւնքները: Վարչապետը նշեց, որ 2011 թուականը բեկումնային էր, քանի որ էապէս նուազեց գնաճի ցուցանիշը, եւ Հայաստանն ունեցաւ տնտեսական աճ, որը 2 անգամ աւելի բարձր էր, քան 2010 թուականին: Անցած տարուայ ընթացքում էապէս յաջողուել է բարելաւել հարկահաւաքման գործընթացը եւ յարկեր/ՀՆԱ ցուցանիշը` ստեղծելով հիմքեր, որ նաեւ 2012 թուականին ՀՀ կառավարութիւնը հնարաւորութիւն ունենա շուրջ 0.6 տոկոսով աւելացնել յարկեր/ՀՆԱ յարաբերակցութիւնը: Արդիւնաբերութիւնը 2011 թուականին դրսեւորել է բարձր աճի տեմպեր` նախորդ տարուայ նկատմամբ արձանագրելով 13.5 տոկոս աճ: Արդիւնաբերութեան աճն արդիւնք է եղել այն միջոցառումների, որոնք իրականացրել է կառավարութիւնը` նպատակ ունենալով խթանել արտահանելի հատուածը: Արդիւնքում 2011 թուականի տարեվերջին արդիւնաբերութեան կշիռը Հնա-ում կազմել է 16.2 տոկոս մինչճգնաժամային տարուայ` 2008 թուականի 13.3 տոկոսի դիմաց: Ըստ վարչապետի` այս ցուցանիշն ակնյայտօրէն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսութեան դիւերսիֆիկացիայ` յօգուտ աւելի արտադրողական ճիւղերի: Գիւղատնտեսութիւնում 2010 թուականի աննախադէպ անկումից յետոյ 2011 թուականին արձանագրուել է 13.7 տոկոս աճ. բուսաբուծութեան աճը կազմել է 26.6 տոկոս` հիմնականում ապահովելով գիւղատնտեսութեան տարեկան աճի հիմնական մասը: Նման բարձր աճը հնարաւորութիւն է ընձեռել միաժամանակ լուծել երկու խնդիր. առաջինը` մեղմել գնաճային ճնշումները, որոնց մեծ մասը գալիս էր նախորդ տարուայ գիւղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով ձեւաւորուած բարձր գներից, եւ երկրորդ` գիւղատնտեսութեան ոլորտում արձանագրել եկամուտների աճ եւ Հնա-ում ճիւղի մասնաբաժնի վերականգնում: Վարչապետը փաստեց, որ գիւղատնտեսութեան մասնաբաժինը Հնա-ում մինչճգնաժամային տարուայ` 2008 թուականի 16.3 տոկոսից 2011 թուականի վերջին հասաւ 20.3 տոկոսի: Արտաքին հատուածում եւս դրական ձեռքբերումներ են եղել: Արտահանման աճն զգալի առաջանցիկ է եղել ներմուծման աճից. այստեղ աճը կազմել է աւելի քան 34 տոկոս` նպաստելով առեւտրային հաշուեկշռի, հետեւաբար եւ ընթացիկ հաշուի հաշուեկշռի բարելաւմանը: Ընթացիկ հաշուի պակասուրդը կրճատուել է շուրջ 4 տոկոսային կէտով, ինչը խոստումնալից ցուցանիշ է, քանի որ զուգորդուել է աւելի շատ արտահանման, եւ ոչ թէ մասնաւոր տրանսֆերտների մեծացմամբ: Արդիւնքում ապրանքների եւ ծառայութիւնների արտահանման կշիռը Հնա-ում տարուայ ընթացքում շարունակել է աճել` կազմելով 24 տոկոս: 2011 թուականին իրականացուած հարկաբիւջետային քաղաքականութիւնը վարչապետը որակեց որպէս հաշուեկշռուած, քանի որ շարունակուել է բիւջէի պակասուրդի աստիճանական նուազման քաղաքականութիւնը: Բայց, միւս կողմից, Տիգրան Սարգսեանը արձանագրեց, որ հարկաբիւջետային չափաւոր կոնսօլիդացուած այդ քաղաքականութիւնը չի խոչընդոտել տնտեսութեան վերականգնմանը: Վարչապետը տեղեկացրեց, որ 2011 թուականի պետական բիւջէի պակասուրդը կազմել է Հնա-ի 2.8 տոկոսը` ծրագրուած 3.9 տոկոսի դիմաց: Այս ամէնը հնարաւոր է եղել իրականացնել հարկային եկամուտների բարելաւման հաշուին. # յարկերը, ներառեալ սոցիալական վճարները նախորդ տարուայ նկատմամբ աճել են 11.1 տոկոսով, իսկ յարկեր/ՀՆԱ յարաբերակցութիւնը բարելաւուել է 0.4 տոկոսային կէտով եւ կազմել 20.6 տոկոս: նշուեց, որ բիւջէի ընդհանուր եկամուտներն աճել են` կազմելով 12.9 տոկոս, իսկ Հնա-ի նկատմամբ` 23.3 տոկոս, որը 0.8 տոկոսային կէտով գերազանցել է նախորդ տարուայ ցուցանիշը: Բիւջէի ծախսերը, չնայած հարկաբիւջետային կոնսոլիդացիայի, նախորդ տարուայ նկատմամբ աճել են 3.4 տոկոսով: Ընդ որում, ծախսերի աճը հիմնականում պայմանաւորուել է սոցիալական, առողջապահութեան, կրթութեան, սոցիալական պաշտպանութեան ոլորտներին ուղղուող ծախսերի աւելացմամբ (6.9 տոկոս): Տիգրան Սարգսեանը նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում յաջողուել է ոչ միայն պահպանել, այլ նաեւ աւելացնել սոցիալական պաշտպանութեան համակարգի ֆինանսաւորման ծաւալները: Սոցիալական պաշտպանութեան ոլորտի ծախսերը 2011 թուականին աճել են 4.9 տոկոսով` հիմնականում պայմանաւորուած 2010 թուականի նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափի բարձրացման (8000 դրամից 10500 դրամ) արդիւնքում կենսաթոշակների ծախսերի աճով: 2011 թուականին պետական նպաստների բնագաւառում նոյնպէս փոփոխութիւններ են իրականացուել, որոնք հիմնականում նպատակ են ունեցել մեծացնել ծրագրերի հասցէականութիւնը եւ ապահովել անհրաժեշտ տեղեկութիւնների առցանց եղանակով ստանալու մեխանիզմների ներդրումը: Վարչապետը տեղեկացրեց, որ առողջապահութեան ոլորտում ծախսերն աճել են 12.8 տոկոսով, առաջնահերթութիւն է հանդիսացել մօր եւ մանկան առողջութեան պահպանումը: Շարունակաբար ներդրուել է ծննդօգնութեան պետական հաւաստագրի ծրագիրը, որն ուղղուած է կանանց համար առաւել մատչելի եւ իրապէս անվճար ծննդօգնութեան ծառայութիւնների մատուցմանը: Կրթութեան բնագաւառում ծախսերն աճել են 8.5 տոկոսով: Ծախսերն ուղղուել են կառավարութեան 2011 թուականի գերակայ խնդիրներ հանդիսացող նախադպրոցական կրթութեան մատչելիութեան բարձրացմանը, հանրակրթական ոլորտի բարեփոխումներին, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթութեան զարգացմանը, ինչպէս նաեւ բարձրագոյն կրթութեան բարելաւմանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազեանը ներկայացրեց 2011 թուականի պետական բիւջէի կատարման հիմնական ցուցանիշները: Ըստ այդմ` ՀՀ 2011 թուականի պետական բիւջէի ծախսերի 82.3%-ը ուղղուել է ընթացիկ ծախսերի ֆինանսաւորմանը եւ 17.7%-ը ոչ ֆինանսկան ակտիւների հետ գործառնութիւններին: Ընթացիկ ծախսերի ֆինանսաւորմանը ուղղուել է 812.3 մլրդ դրամ` ապահովելով տարեկան ծրագրի 96.9% կատարողական: Ընթացիկ ծախսերի շուրջ 10.4%-ը կամ 85մլրդ դրամ տրամադրուել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրութեանը. այս ուղղութեամբ ծրագիրը կատարուել է 98.6%-ով: Ապրանքների եւ ծառայութիւնների ձեռքբերման նպատակով պետական բիւջէից հաշուետու տարում տրամադրուել է 171.5 մլրդ դրամ կամ բիւջէի ընթացիկ ծախսերի 21.1%-ը: Գլխաւոր գանձապետը նշեց, որ ծրագիրն այս ուղղութեամբ կատարուել է 97.8%-ով: Պետական պարտքի սպասարկման նպատակով բիւջէից հաշուետու տարում օգտագործուել է 35.5 մլրդ դրամ կամ ծրագրաւորուած միջոցների շուրջ 95%-ը: Տեղեկացուեց, որ շեղումը հիմանականում պայմանաւորուած է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի ուղղութեամբ արձանագրուած տնտեսումներով, որտեղ կատարողականը կազմել է 93.4%: Հաշուետու տարում արտաքին պարտքի սպասարկմանը ուղղուել է 14.8 մլրդ դրամ կամ նախատեսուածի 97 %-ը: 2011 թուականի պետական բիւջէից տրամադրուել են 19.8 մլրդ դրամի սուբսիդիաներ` 2010 թ.-ի համեմատ արձանագրելով 10.7 %-ով աճ: Պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 17.9 %-ը կամ շուրջ 145 մլրդ դրամ կազմել են այլ ծախսերը` ապահովելով ծրագրի 96.8 % կատարողական: Հաշուետու տարում պետական բիւջէի պակասուրդը կազմել է 106 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազեանը նշեց, որ 2010 թ.-ի համեմատ պակասուրդի մեծութիւնը նուազել է 39.2 %-ով: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջաւադեանը պատգամաւորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ Կենտրոնական բանկի եզրակացութիւնը «ՀՀ 2011 թուականի պետական բիւջէի կատարման տարեկան հաշուետուութիւնը հաստատելու մասին» ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ: ՀՀ ԿԲ նախագահը մասնաւորապէս նշեց, որ նախորդ բիւջետային տարում ՀՀ կառավարութիւնն ընդհանուր առմամբ իրականացրել է հաւասարակշռուած հարկաբիւջետային քաղաքականութիւն, որն ուղղուած է եղել ինչպէս տնտեսական ակտիւութեան վերականգնմանը, այնպէս էլ պետական պարտքի կայունութեան ապահովմանը: Հարկաբիւջետային քաղաքականութիւնն ուղեկցուել է ՀՀ պետական բիւջէի պակասուրդի կրճատմամբ, ինչը զգալիօրէն նպաստել է մակրոտնտեսական կայունութեան բարելաւմանը: Տարեսկզբից ՀՀ Կենտրոնական բանկը խստացրել է դրամավարկային պայմանները` նպատակաուղղուած ձեւաւորուած բարձր գնաճային միջավայրի մեղմմանն ու գնաճային սպասումների խարսխմանը: Իրականացուած դրամավարկային քաղաքականութեան արդիւնքում բիւջետային տարին ամփոփուել է գնաճի տարեկան 4,7 տոկոս ցուցանիշով` գտնուելով տատանումների թոյլատրելի միջակայքում: Արթուր Ջաւադեանը նկատեց, որ հհ պետական բիւջէի տարեկան եկամուտների գծով արձանագրուել է 12,9 տոկոս աճ, ըստ այդմ` յարկերն աճել են10,1 տոկոսով, իսկ պարտադիր սոցիալական վճարների գծով աճը կազմել է 17,2 տոկոս: Տարուայ արդիւնքում ՀՀ պետական բիւջէի ծախսերը 5,3 տոկոսով զիջել են նախատեսուած մակարդակը եւ կազմել տարեկան ծրագրուածի 94,7 տոկոսը: ԿԲ ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ բիւջէի պակասուրդը նախորդ տարուայ նկատմամբ նուազել է 68,2 մլրդ դրամով եւ կազմել 105,7 մլրդ դրամ, որը շուրջ 53,1 մլրդ դրամով պակաս է տարեկան ճշգրտուած ծրագրով նախատեսուած ցուցանիշից: Ամփոփելով խօսքը` ԿԲ նախագահը նկատեց, որ 2011 թուականին ՀՀ կառավարութեան կողմից հաւասարակշռուած հարկաբիւջետային քաղաքականութեան իրականացումը ուղղորդուելով ՀՀ կառավարութեան միջին ժամկէտ ռազմավարութեան ծրագրով նախատեսուած պետական բիւջէի պակասուրդի կրճատման որդեգրուած քաղաքականութեամբ` իրական նախադրեալներ կը ստեղծի մակրոտնտեսական կայունութեան համար եւ կը նպաստի միջին ժամկէտում գնաճի նպատակային թիրախի ապահովմանը: ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջաւադեանը պատգամաւորների քննարկմանը ներկայացրեց նաեւ ՀՀ կենտրոնական բանկի 2011 թուականի վարչական ծախսերի նախահաշուի եւ կապիտալ ներդրումների ծրագրի կատարողականը: Մասնաւորապէս` ապարատի պահպանման ծախսերի համար, որը ներառում է աշխատակիցների աշխատավարձը, պարգեւատրումները, ՀՀ կենսաթոշակային հիմնադրամին մուծումները, անձնակազմի ուսուցումը եւ վերապատրաստումը, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը, ԿԲ աշխատակիցների սոցիալական ապահովութեան ծախսերը, օգտագործուել է 4,990,126,1 դրամ, կանխատեսուած 5,181,330,9դրամի փոխարէն: կապիտալ ներդրումների գծով կանխատեսուել է ծախսել 24,203,237.7հազ. դրամ, օգտագործուել է 23,790,918.50 հազ.դրամ: ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Եօլեանը պատգամաւորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացութիւնը «ՀՀ 2011 թուականի պետական բիւջէի կատարման մասինէ տարեկան հաշուետուութեան վերաբերեալ: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրելով հաշուետուութիւնը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարութեան կողմից հհ ազգային ժողով ներկայացուած «ՀՀ 2011 թուականի պետական բիւջէի կատարման վերաբերեալէ տարեկան հաշուետուութիւնում եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրուած ցուցանիշներն արտացոլում են պետական բիւջէի փաստացի կատարողականը: Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալը նաեւ նշեց, որ հհ բիւջետային միջոցների կառավարման արդիւնաւէտութեան նպատակով անհրաժեշտ են հաարում, որպէսզի «գանձապետական համակարգի մասինէ ՀՀ օրէնքի համապատասխան յօդուածի համաձայն` Հայաստանի Հանրապետութեանը եւ համայնքներին ամրագրուած բոլոր բիւջետային միջոցները հաշուեգրուեն, շրջանառուեն գանձապետական միասնական հաշուով: մասնաւորապէս` ՊՈԱԿ-ներին, ԲԸ-ին, հիմնադրամներին, ինչպէս նաեւ` «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենեակէ հիմնարկին տրամադրուած բոլոր բիւջետային միջոցները շրջանառուեն գանձապետական միասնական հաշուով: Նոյն օրը տեղի ունեցաւ նաեւ Ազգային ժողովի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի ու Ֆինանսավարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովների համատեղ նիստը: Համատեղ նիստում քննարկուեց «Հայաստանի Հանրապետութեան 2011թ. պետական բիւջէի կատարման մասինէ տարեկան հաշուետուութիւնը, որը վերաբերում էր արտակարգ իրավիճակների, ոստիկանութեան եւ ազգային անվտանգութեան ծառայութեան ոլորտներին: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ - գլխաւոր գանձապետ Ատոմ Ջանջուղազեանը ներկայացրեց վերը նշուած ոլորտների կատարողականի հիմնական ցուցանիշները, իսկ առանձին ոլորտների պատասխանատուները` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարեանը, ՀՀ կառավարութեանն առընթեր ոստիկանութիւն պետի տեղակալ Արթուր Օսիկեանը եւ ՀՀ կառավարութեանն առընթեր ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի տեղակալ Ֆելիքս Ցոլակեանը առաւել հանգամանալից ներկայացրին բիւջետային յատկացումներն ըստ առանձին ճիւղերի եւ դրանց կատարման ցուցանիշները: Արտակարգ իրավիճակների նախարարութեան ծախսերը կազմել են 6, 271 մլրդ դրամ, ոստիկանութեանը` 35.7 մլրդ դրամ, որոնք կատարուել են համապատասխանաբար 99.7%-ով եւ 96.1%-ով: Ոստիկանութեան դասի 23.6 մլրդ դրամ ծախսերը 2010 թուականի նկատմամբ աւելացել են 4.6%-ով` պայմանաւորուած հասարակական կարգի պահպանութեան ապահովման ծախսերի աճով: Ծրագիրը կատարուել է 99.9%-ով: Հայաստանի փրկարար ծառայութեան համակարգի պահպանման նպատակով ծախսուել է 4.4 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային յատկացումների 99.5%-ը եւ 2.6%-ով գերազանցելով 2010 թուականի մակարդակը: Ազգային անվտանգութեան բնագաւառին տրամադրուել է 12.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրային յատկացումների 99.4%-ը: 2010 թուականի համեմատ Ազգային անվտանգութեան ծախսերն աճել են 6.4%-ով կամ 766.1 մլն դրամով: ՀՀ ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանութեան, ազգային անվտանգութեան եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային եւ բիւջետային հարցերի մշտական յանձնաժողովների համատեղ երկրորդ նիստը, որը պաշտպանութեան նախարարութեան եւ պետական ռեզերվների մասին կատարողականի հաշուետուութեանն էր վերաբերում, դռնփակ էր:
  -   Տնտեսութիւն