ՀՀ վարչապետի ՀՀ Ազգային ժողովում 2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման արդիւնքների վերաբերեալ


ՀՀ վարչապետի ՀՀ Ազգային ժողովում 2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման արդիւնքների վերաբերեալ

  • 24-09-2012 17:53:11   | Հայաստան  |  Տնտեսութիւն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանի ելոյթը ՀՀ Ազգային ժողովում 2011 թուականի ՀՀ պետական բիւջէի կատարման արդիւնքների վերաբերեալ. «Ազգային ժողովի յարգարժան նախագահ, Յարգելի նախագահող, Յարգելի գործընկերներ, Ձեզ եմ ներկայացնում 2011 թուականի պետական բիւջէի կատարման արդիւնքները եւ հիմնական մի քանի շեշտադրումներ բիւջէի կատարողականի վերաբերեալ: Յետագայում իմ գործընկերներն աւելի մանրամասն` թուերով կը ներկայացնեն 2011 թուականի պետական բիւջէի հաշուետուութիւնը եւ կը պատասխանեն պատգամաւորներին հետաքրքրող բոլոր հարցերին: Պետական բիւջէի հաշուետուութիւնը ներկայացնելիս նախ կարեւոր է տնտեսութեան այն ընդհանուր միջավայրը, որի ներքոյ իրականացուել է բիւջէի կատարումը, եւ երկրորդ` այն տնտեսական արդիւնքները, որոնք հնարաւոր է եղել բարելաւել հէնց նպատակադրուած հարկաբիւջետային քաղաքականութեան շնորհիւ: 2011 թուականն այդ տեսակէտից կարելի է բնութագրել որպէս տնտեսական վերականգնումն ամրապնդող տարի, քանի որ 2010 թուականի ընթացքում ձեւաւորուած միտումներն ընդհանուր տնտեսական ցուցանիշի միջավայրի տեսակէտից լուրջ մարտահրաւէրներ էին մեր առջեւ դրել, եւ 2011 թուականի արդիւնքները մեզ հնարաւորութիւն են տալիս արձանագրել, որ մեզ յաջողուեց մտնել վերականգնման փուլ: Ինչպէս գիտէք, 2010 թուականի վերջում առաջարկի մի շարք գործօնների ազդեցութեամբ ձեւաւորուել էր բարձր գնաճային միջավայր. տարեվերջին մենք արձանագրել էինք 9.4 տոկոս գնաճ, եւ այդ գնաճային բացասական միջավայրը, որը բնորոշ չէր Հայաստանին, քանի որ Հայաստանը մինչճգնաժամային տարիներին ապահովում էր մինչեւ 3 տոկոս գնաճը, եւ եռապատիկ աւելի բարձր գնաճային ճնշումներն ստեղծում էին լուրջ խոչընդոտներ ինչպէս տնտեսական աճի ապահովման համար, այնպէս էլ սոցիալական լուրջ հիմնախնդիրներ: Այդ տեսակէտից 2011 թուականին մենք, մի կողմից, պարտաւորուած էինք իրականացնել այնպիսի բիւջետային քաղաքականութիւն, որը կ'օժանդակէր գնաճի զսպմանը, բայց, միւս կողմից, պարտաւոր էինք իրականացնել նպատակադրուած արդիւնաբերական քաղաքականութիւն, որը պէտք է նպաստէր, որպէսզի տնտեսական աճը լինէր շարունակական եւ կայուն: Այդ առումով մենք կարող ենք արձանագրել, որ 2011 թուականը բեկումնային էր, քանի որ էապէս նուազեց գնաճի ցուցանիշը, եւ մենք ունեցանք տնտեսական աճ, որը 2 անգամ աւելի բարձր էր, քան 2010 թուականին: Ընդ որում, կարեւոր է, որ այդ տարուայ ընթացքում էապէս յաջողուեց բարելաւել հարկահաւաքման գործընթացը եւ յարկեր/ՀՆԱ ցուցանիշը` ստեղծելով հիմքեր, որ նաեւ 2012 թուականին մենք հնարաւորութիւն ունենանք շուրջ 0.6 տոկոսով աւելացնել յարկեր/ՀՆԱ յարաբերակցութիւնը, ինչը մեր կարեւորագոյն նպատակներից մէկն է: Տարեկան արձանագրուած մակրոտնտեսական ցուցանիշները հիմք են տալիս մեզ ասելու, որ մեզ յաջողուեց յաղթահարել հիմնական մարտահրաւէրները, եւ 2011 թուականի մարտ ամսուայ ամենաբարձր գնաճային կէտից, որը կազմում էր 11.6 տոկոս, տարեվերջին այդ ցուցանիշը կազմեց 4.7 տոկոս: Միեւնոյն ժամանակ մենք արձանագրեցինք 4.7 տոկոս տնտեսական աճ, որն աւելի քան 2 անգամ գերազանցեց 2010 թուականի աճի ցուցանիշը: Արդիւնաբերութիւնը 2011 թուականին դրսեւորեց բարձր աճի տեմպեր` նախորդ տարուայ նկատմամբ արձանագրելով 13.5 տոկոս աճ: Ընդ որում` վերջինս առաջ անցաւ 2010 թուականին ձեւաւորուած 9.2 տոկոս աճի ցուցանիշից` ընդհանուր տնտեսական աճին նպաստելով 2.1 տոկոսային կէտով: Արդիւնաբերութեան աճն արդիւնք է եղել այն միջոցառումների, որոնք իրականացրել է կառավարութիւնը` նպատակ ունենալով խթանել արտահանելի հատուածը եւ միեւնոյն ժամանակ միջազգային շուկաների բարենպաստ միջավայրը նոյնպէս նպաստեց, որպէսզի արտահանման ծաւալները 2011 թուականին էապէս բարելաւուեն: Ըստ ենթաճիւղերի` բարձր աճի միայն 8.5 տոկոսային կէտը բաժին է ընկել մշակող արդիւնաբերութեանը` այդ թւում սննդամթերքի, խմիչքների, մետաղների արտադրութիւնում գրանցուած բարձր աճի շնորհիւ: 22.5 տոկոս աճ է արձանագրել նաեւ հանքագործական արդիւնաբերութիւնը եւ ընդհանուր արդիւնաբերութեան աճին նպաստել է 3.8 տոկոսային կէտով: Արդիւնքում 2011 թուականի տարեվերջին արդիւնաբերութեան կշիռը Հնա-ում կազմել է 16.2 տոկոս մինչճգնաժամային տարուայ` 2008 թուականի 13.3 տոկոսի դիմաց: Այս ցուցանիշն ակնյայտօրէն վկայում է այն մասին, որ Հայաստանում տեղի է ունենում տնտեսութեան դիւերսիֆիկացիայ` յօգուտ աւելի արտադրողական ճիւղերի: Գիւղատնտեսութիւնում 2010 թուականի աննախադէպ անկումից յետոյ 2011 թուականին արձանագրուել է 13.7 տոկոս աճ, եւ տնտեսական աճին գիւղատնտեսութիւնը նպաստել է 2.3 տոկոսային կէտով: Այն կրել է ինչպէս բարենպաստ բնակլիմայական պայմանների, այնպէս էլ կառավարութեան կողմից նախաձեռնուած գիւղատնտեսութեան եւ յատկապէս բուսաբուծութեան խթանմանն ուղղուած ծրագրերի ազդեցութիւնը: Մասնաւորապէս, տեղեակ էք, որ կառավարութիւնը 2011 թուականին ձեռնարկեց վարկերի տոկոսադրոյքների սուբսիդաւորման, գիւղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի եւ գարու սերմնաբուծութեան եւ սերմնարտադրութեան, օրգանական գիւղատնտեսութեան զարգացման, տեղական կենսապարարտանիւթերի զարգացման, գիւղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր: Արդիւնքում բուսաբուծութեան աճը կազմել է 26.6 տոկոս` հիմնականում ապահովելով գիւղատնտեսութեան տարեկան աճի հիմնական մասը: Նման բարձր աճը հնարաւորութիւն ընձեռեց միաժամանակ լուծել երկու խնդիր. առաջինը` մեղմել գնաճային ճնշումները, որոնց մեծ մասը գալիս էր նախորդ տարուայ գիւղատնտեսական ապրանքների առաջարկի կրճատման հետեւանքով ձեւաւորուած բարձր գներից, եւ երկրորդ` գիւղատնտեսութեան ոլորտում արձանագրել եկամուտների աճ եւ Հնա-ում ճիւղի մասնաբաժնի վերականգնում: Եւ պէտք է փաստել, որ գիւղատնտեսութեան մասնաբաժինը Հնա-ում մինչճգնաժամային տարուայ` 2008 թուականի 16.3 տոկոսից 2011 թուականի վերջին հասաւ 20.3 տոկոսի: Ինչ վերաբերում է ծառայութիւնների ճիւղին, ապա այս ոլորտում նոյնպէս արձանագրուել է նախորդ տարուայ համեմատ բարձր` 5.0 տոկոս աճի ցուցանիշ 2010 թուականի 4.1 տոկոս աճի փոխարէն: Կարելի է նշել, որ վերջինս շարունակել է հանդիսանալ տնտեսութեան աշխուժացման շարժիչ ուժերից մէկը` 4.7 տոկոս աճին նպաստելով 2.0 տոկոսային կէտով: Արտաքին հատուածում եւս դրական ձեռքբերումներ ենք ունեցել: 2011 թուականին խթանելով արտահանելի հատուածի աճը` մենք արձանագրել ենք, որ թէ՛ արդիւնաբերութեան, թէ՛ գիւղատնտեսութեան ապրանքների արտահանման ցուցանիշները բարելաւուել են: արտահանման աճն զգալի առաջանցիկ է եղել ներմուծման աճից, եւ այստեղ աճը կազմել է աւելի քան 34 տոկոս` նպաստելով առեւտրային հաշուեկշռի, հետեւաբար եւ ընթացիկ հաշուի հաշուեկշռի բարելաւմանը: Ընթացիկ հաշուի պակասուրդը կրճատուել է շուրջ 4 տոկոսային կէտով, ընդ որում` սա խոստումնալից ցուցանիշ է, քանի որ զուգորդուել է աւելի շատ արտահանման, այլ ոչ թէ մասնաւոր տրանսֆերտների մեծացմամբ: Արդիւնքում ապրանքների եւ ծառայութիւնների արտահանման կշիռը Հնա-ում տարուայ ընթացքում շարունակել է աճել` կազմելով 24 տոկոս, իսկ եթէ այն համեմատում ենք մինչճգնաժամային 15.1 տոկոսային ցուցանիշի հետ, ակնյայտ է այստեղ 3 տարիների ընթացքում 8.6 տոկոսային կէտով ցուցանիշի բարելաւումը: 2011 թուականին իրականացուած հարկաբիւջետային քաղաքականութիւնը կարելի է որակել որպէս հաշուեկշռուած, քանի որ շարունակուել է բիւջէի պակասուրդի աստիճանական նուազման քաղաքականութիւնը, մի գործընթաց, որն ապահովում է պարտքի կայունութիւնը եւ հարկաբիւջետային կարգապահութեան ամրապնդմանն է նպաստում: Բայց, միւս կողմից, մենք արձանագրում ենք, որ հարկաբիւջետային չափաւոր կոնսօլիդացուած այս քաղաքականութիւնը չի խոչընդոտել տնտեսութեան վերականգնմանը: 2011 թուականի պետական բիւջէի պակասուրդը կազմել է Հնա-ի 2.8 տոկոսը` ծրագրուած 3.9 տոկոսի դիմաց, իսկ 2009 թուականի 7.6 տոկոսից նուազել է մօտ 4.8 տոկոսային կէտով: Կարեւոր է, որ այս ամէնը հնարաւոր է եղել իրականացնել հարկային եկամուտների բարելաւման հաշուին. # յարկերը, ներառեալ սոցիալական վճարները նախորդ տարուայ նկատմամբ աճել են 11.1 տոկոսով, իսկ յարկեր/ՀՆԱ յարաբերակցութիւնը բարելաւուել է 0.4 տոկոսային կէտով եւ կազմել 20.6 տոկոս: Ինչ վերաբերում է բիւջէի ընդհանուր եկամուտներին, ապա այստեղ աճը կազմել է 12.9 տոկոս, իսկ Հնա-ի նկատմամբ ` 23.3 տոկոս, որը 0.8 տոկոսային կէտով գերազանցել է նախորդ տարուայ ցուցանիշը եւ 0.4 տոկոսային կէտով` ծրագրուած ցուցանիշը հիմնականում ստացուած լրացուցիչ դրամաշնորհների հաշուին: Բիւջէի ծախսերը` չնայած հարկաբիւջետային կոնսոլիդացիայի, նախորդ տարուայ նկատմամբ աճել են 3.4 տոկոսով: Ընդ որում ծախսերի աճը հիմնականում պայմանաւորուել է սոցիալական` առողջապահութեան, կրթութեան, սոցիալական պաշտպանութեան ոլորտներին ուղղուող ծախսերի աւելացմամբ (6.9 տոկոս): Այս ծախսերի աճը նպաստել է բիւջէի ծախսերի 3.4 տոկոս աճին 2.9 տոկոսային կէտով: Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեզ յաջողուեց ոչ միայն պահպանել, այլ նաեւ աւելացնել սոցիալական պաշտպանութեան համակարգի ֆինանսաւորման ծաւալները, որի արդիւնքում վերջինիս բաժինը Հնա-ում 2011 թուականին գերազանցեց Կառավարութեան ծրագրով ամրագրուած թիրախը 0.5 տոկոսային կէտով` կազմելով 6.7 տոկոս: Սոցիալական պաշտպանութեան ոլորտի ծախսերը 2011 թուականին աճեցին 4.9 տոկոսով` հիմնականում պայմանաւորուած 2010 թուականի նոյեմբերի 1-ից հիմնական կենսաթոշակի չափի բարձրացման (8000 դրամից 10500 դրամ) արդիւնքում կենսաթոշակների ծախսերի աճով: 2011 թուականին պետական նպաստների բնագաւառում նոյնպէս փոփոխութիւններ են իրականացուել, որոնք հիմնականում նպատակ են ունեցել մեծացնել ծրագրերի հասցէականութիւնը եւ ապահովել անհրաժեշտ տեղեկութիւնների առցանց եղանակով ստանալու մեխանիզմների ներդրումը: Որպէս կարեւորագոյն հակակոռուպցիոն ձեռքբերում կարելի է նշել, որ 2011թուականին իրականացուած կենսաթոշակային համակարգի ստուգումների արդիւնքում հնարաւոր եղաւ բացայայտել մի շարք չարաշահումներ, որի արդիւնքում բարձրացուեց համակարգի նկատմամբ պատասխանատուութիւնը եւ հասցէականութիւնը, ինչպէս նաեւ խնայուեց զգալի ֆինանսական միջոցներ: Առողջապահութեան ոլորտում ծախսերն աճել են 12.8 տոկոսով, առաջնահերթութիւն է հանդիսացել մօր եւ մանկան առողջութեան պահպանումը: Շարունակաբար ներդրուել է ծննդօգնութեան պետական հաւաստագրի ծրագիրը, որն ուղղուած է կանանց համար առաւել մատչելի եւ իրապէս անվճար ծննդօգնութեան ծառայութիւնների մատուցմանը: Ծրագրի ներդրման արդիւնքում արձանագրուել են դրական միտումներ ինչպէս ծառայութիւնների որակական ցուցանիշների, այնպէս էլ մատչելիութեան բարելաւման առումով: 2011 թուականի յունուարի 1-ից առողջապահութեան ոլորտում ներդրուել է մինչեւ 7 տարեկան երեխաների հիւանդանոցային բուժօգնութեան մատչելիութեան Երեխայի առողջութեան պետական հաւաստագրի համակարգը: Ծրագրի նախնական եւ ընթացիկ գնահատման արդիւնքները վկայում են ոչ պաշտօնական վճարների աւելի քան 4-5 անգամ կրճատման մասին: Կրթութեան բնագաւառում ծախսերն աճել են 8.5 տոկոսով: Ծախսերն ուղղուել են կառավարութեան 2011 թուականի գերակայ խնդիրներ հանդիսացող նախադպրոցական կրթութեան մատչելիութեան բարձրացմանը, հանրակրթական ոլորտի բարեփոխումներին, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթւթեան զարգացմանը, ինչպէս նաեւ բարձրագոյն կրթութեան բարելաւմանը: 2011 թուականին աւարտուել է առանձին գործող աւագ դպրոցների ցանցի ձեւաւորման գործընթացը: Մասնագիտական կրթութեան որակի բարելաւման նպատակով իրականացուել են մի շարք նախաձեռնութիւններ, որոնք ուղղուած են եղել աշխատաշուկայի պահանջներին եւ եւրոպական ստանդարտներին համապատասխան կադրերի պատրաստման կարողութիւնների հզօրացմանը: Հասկանալի է, որ այս ոլորտներում իրականացուած միջոցառումները պէտք է համադրուէին գործարար միջավայրի բարելաւման բարեփոխումների հետ: Կառավարութեան քայլերն ուղղուած են եղել` առաջին` ընկերութիւնների գրանցման հեշտացմանը. մենք ներդրել ենք «մէկ պատուհանի կ'անգառէ սկզբունքով ծառայութիւնների մատուցման կենտրոն, որը հնարաւորութիւն է տալիս այսօր հայաստանում 15 րոպէի ընթացքում գրանցել ձեռնարկութիւններ, ընդ որում ձեռնարկութիւնների գրանցումը կարելի է իրականացնել ինտերնետի միջոցով: Հարկերի վճարման գործում շահութահարկի կանխավճարները եւ շահութահարկի նուազագոյն վճարումները կրճատ¬վել են 8-ով, գոյքահարկի եւ հողի հարկի վճարումները` 2-ով, պար¬տադիր սոցիալական ապա¬հո¬վութ¬յեան վճարների հաշուետուութիւնները` 8-ով: Երկարաձգուել է մինչեւ 70 մլն դրամ շրջանառութիւն ունե¬ցող տնտեսավարողների մօտ տեսչական ստուգումների արգելքը: Արտաքին առեւտրում համապատասխանութեան պարտադիր հաւաստման գործընթացն իրականացւում է մաքսազերծումից յետոյ` մինչեւ իրացնելը: Չափման միջոցների տեսակի հաստատումն իրականացւում է մաք¬¬սազերծումից յետոյ մինչեւ իրացում կամ շահագործում: Կրճատուել են ծագման երկրի սերտիֆիկատի ստաց¬¬ման գործընթացի համար ծախսուող ժամանակը եւ ծախսերը: Ներդրուել է մաքսային հայ¬տա¬րա-րագրման էլեկտրօնային համակարգ եւ մաքսային հսկողութեան իրականացման ռիսկերի կառավարման հա¬մակարգ: Շինարարութեան թոյլտւությունների ոլորտում ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայութիւնների կող¬մից տրուող օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կառուցապատողներին են տրամադրւում ճարտարապետայատակագծային առաջադրանքի հետ համատեղ ճարտարապետայատակագծային առաջադրանք տուողի կողմից: Պայմանագրերի կիրարկում. ԴԱՀԿ ծառայութիւնում ներդրուել է աճուրդների իրականացման էլեկտ¬րո¬նա¬յին համակարգ: Ստեղծուել է «դատալեքսէ հանրային տեղեկատուական համակարգը, որը նա¬խա¬տես¬ված է դատական բնագաւառի մի շարք ծառայութիւնների առցանց տրամադրման համար: Վարկերի ստացման բնագաւառում ՀՀ կենտրոնական բանկն ընդունել է մի շարք իրաւական ակտեր, որոնք ուղղուած են վարկային բիւրոներին տրամադրուող վարկային տեղեկատուութեան գաղտնիութեան ապահովմանը, վար¬կային բիւրոների լիցենզաւորմանը, բարձրացուել է վարկային տեղեկատուութեան հասանելիութիւնը: Ներդրողների պաշտպանութեան տեսակէտից ընդունուել է «բաժնետիրական ընկերութիւնների մասինէ ՀՀ օրէնքում փո¬¬փոխութիւններ եւ լրացումներ կատարելու մասինէ ՀՀ օրէնքը: Կառավարութեան կողմից հաս¬տատ¬վեց 50 տոկոս եւ աւելի պետական մասնակցութեամբ ընկերութիւններում Կորպորատիւ կառավարման կանոնագրքի ներդրման ժամանակացոյցը: Սեփականութեան գրանցման ոլորտում իրականացուած օրէնսդրական փոփոխութիւնների արդիւնքում ապահով¬վել է գույ¬քային իրաւունքների պետական գրանցման ընթացակարգերի պարզեցում, հաշուառման (չա¬փա¬գրման) գործառոյթի մասնաւորեցում, անշարժ գոյքի հետ կապուած առանձին գործարքների կնքման պար-զեցուած ընթացակարգի ներդրում: Փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան ոլորտում 2011 թուականի ընթացքում շարունակուել է ՓՄՁ պետական աջակցութեան ծրագրի իրականացումը, որի շրջանակում աջակ¬ցութ¬յուն է տրամադրուել 3580 սուբյեկտի: Ապահովուել է Հաշուապահական կենտրոնի գործունէութիւնը պետական օժանադակութեան ներքոյ, որպէսզի ստանդարտ ծառայութիւններն աւելի ցածր գներով հասանելի լինեն փոքր եւ միջին ձեռնարկատէրերին: Վարչապետի գլխաւորութեամբ ստեղծ¬վել է ՓՄՁ զարգացման խորհուրդ, որի նպատակն է բնագաւառի մասնակիցների հետ քննարկել ոլորտի ներկայացուցիչներին մտահոգող հարցերը եւ միջոցառումներ իրականացնել, որոնք էապէս կը բարելաւուեն միջավայրը: Ենթակառուցուածքների եւ Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներում մենք աւելացրել ենք էլեկտրաէներգիայ արտադրելու հզօրութիւնները, ստեղծել ենք նոր ենթակառուցուածքներ, ինչպէս նաեւ վերազինել գործողները: Տարածաշրջանային ինտէգրման եւ էլեկտրաէներգետիկ համակարգի տեխնիկական վերազինման շրջանակում իրականացուել են Իրան-հայաստան եւ Վրաստան-հայաստան 400 կվ լարման էլեկտրա¬հաղորդման օդային գծերի կառուցման եւ Հրազդան-շինուհայր 220 կվ լարման գործող օդային գծի վերակառուցման աշխատանքներ: Ջրային տնտեսութեան շարունակական բարելաւումների կողքին կարելի է առանձնացնել նաեւ առանձին արդիւնքներ: Մասնաւորապէս, Գաւառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան քաղաքներում կոյուղացանցերի վերանորոգման ծրագրի շինարարական մրցոյթների արդիւնքում տնտեսուած միջոցների հաշուին կառուցուած կոյուղագծերը` 11.5 կմ երկարութեամբ եւ իրականացուած կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, որոնք կ'աւարտուեն 2012 թուականի ընթացքում: Արփա-սեւան թունելի անյապաղ վերականգնողական աշխատանքների իրականացման համար իրականացուել են շուրջ 3.3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ եւ լուծուել են թունելի առաւել վտանգաւոր հատուածների անվտանգ շահագործման հարցերը: Իրականացուել են նաեւ դրենաժների մաքրման եւ խորացման աշխատանքներ` 432 կը մ-ի չափով, մայր կոլեկտորների երկրորդային եւ երրորդային չորացուցիչների մաքրում եւ խորացում` 300 կը մ-ի չափով, կոլեկտորադրենաժային համակարգերի մաքրում` 130 կը մ-ի չափով: Բարեփոխումներ են իրականացուել տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննութեան անցկացման գործընթացում, մասնաւորապէս, այն պարզացեւել է, ազատականացուել, ինչպէս նաեւ հնարաւորութիւն տուել տեխնիկական զննութեան անցկացման գործընթացում ապահովել մրցակցային պայմաններ եւ թոյլատրել նոր տնտեսվարողներին մուտք գործել այդ բնագաւառ: 2011 թուականին երկաթուղային բեռնափոխադրումների ծաւալն աճել է շուրջ 6.2 տոկոսով եւ կազմել 3 մլն 252 հազար տոննա, այդ թւում` արտահանուող բեռների ծաւալն աճել է 30 տոկոսով, իսկ ներհանրապետական փոխադրումներինը` 12.2 տոկոսով, ներկրուող բեռների ծաւալը նուազել է 5.2 տոկոսով: Բջջային կապի օպերատորներ «արմենտելէ Փբը-ն, «ղ-տելեկոմէ եւ «օրանժ Արմէնիաէ ընկերութիւնները մատուցել են 2G, 3G տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիութեան ծառայութիւններ եւ 2011 թուականին Հայաստանում առաջին անգամ փորձարկուեց 4G տոխնոլոգիան, եւ այդ առումով Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրներում: Արդիւնքում զգալիօրէն աճել է նոր տեխնոլոգիաներով մատուցուող ինտերնետ ծառայութիւններից օգտուողների քանակը, ծածկոյթը, որակը, եւ նուազել են սակագները: Նշուած տեխնոլոգիաներով մատուցուող ծառայութիւնների ծածկոյթն այսօր կազմում է շուրջ 99 տոկոս: Յարգելի գործընկերներ, Ֆինանսների նախարարութիւնն աւելի մանրակրկիտ ձեզ կը ներկայացնի ըստ ոլորտների 2011-ի հաշուետուութիւնը: Մեր գերատեսչութիւնների ղեկավարները պատրաստել են մանրակրկիտ վերլուծութիւններ եւ հաշուետուութիւններ, որոնք կը ներկայացնեն ձեզ եւ կը պատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: Աւարտելով խօսքս, ուզում եմ նշել, որ այս բոլոր դրական միտումները հնարաւոր են եղել նաեւ այն պատճառով, որ մենք կարողացել ենք Ազգային Ժողովի հետ արդիւնաւէտ համագործակցելով իրականացնել նաեւ այնպիսի օրէնսդրական փոփոխութիւններ, որոնք բարելաւուել են ընդհանուր միջավայրը եւ հնարաւորութիւն են տուել կատարել 2011 թուականի բիւջէի իրականացումը: Շնորհակալութիւն ուշադրութեան համարէ: Այս մասին «նտե-ին յայտնեցին ՀՀ Կառավարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
  -   Տնտեսութիւն