ՄԱԿ–ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդն ՀՍԻԿ-ի քառամեայ գործունէութեան մասին զեկոյցը` որոշեց ընդունել ի գիտութիւն


ՄԱԿ–ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդն ՀՍԻԿ-ի քառամեայ գործունէութեան մասին զեկոյցը` որոշեց ընդունել ի գիտութիւն

  • 25-09-2012 11:16:29   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

ՄԱԿ–ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդն (ՏՍԽ) իր 2012թ յուլիսեան նստաշրջանում քննարկելով Հայկական սահմանադրական իրաւապաշտպան կենտրոնի (ՀՍԻԿ) 2007–2010թթ. քառամեայ գործունէութեան մասին զեկոյցը` որոշեց այն ընդունել ի գիտութիւն: Այդ մասին 2012թ օգոստոսի 08-ին ՀՍԻԿ նախագահին յղուած նամակով տեղեկացրել է Մակ-ի ՏՍԽ Ոչ պետական կազմակերպութիւնների բաժնի ղեկավար Անդրեյ Աբրամովը: 2011թ. մայիսին Հսիկ-ը ներկայացրեց իր առաջին` 2007–2010թթ քառամեայ գործունէութեան մասին զեկոյցը, որին ՄԱԿ-ի ՏՍԽ Ոչ պետական կազմակերպութիւնների կոմիտէն 2012թ գարնանային նստաշրջանում դրական եզրակացութիւն էր տուել: Աշխարհի բոլոր տարածաշրջաններից շուրջ 3500 ճանաչուած ՈՊԿ-ներ ունեն Մակ-ի ՏՍԽ ընդհանուր եւ յատուկ խորհրդատուական կարգավիճակ: Հսիկ-ը հայաստանեան առաջին իրաւապաշտպան կազմակերպութիւնն էր, որին այդ կարգավիճակը շնորհուեց 2007թ.: Կազմակերպութիւնն իր ներկայացուցիչներն ունի ՄԱԿ-ի Նիւ-եօրքեան եւ Ժնեւեան գրասենեակներում: Աւելի վաղ` 2002թ., ՀՍԻԿ-ը հաւատարմագրուել է նաեւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեանը: ՀՍԻԿ քառամեայ զեկոյցը կցուած է ` Լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելէք Հսիկ-ի համացանցի էջ` www.acrpc.am:
  -   Մամլո հաղորդագրություն