Ռալֆ Յիրիկեան.«Դասական երաժշտութիւնը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար»
25-09-2012 12:13:08 | Հայաստան | Մշակոյթ
«Արուեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսեանի Բարձր հովանու ներքոյ եւ ՎիւաՍել-ՄՏՍ ընկերութեան Գլխաւոր հովանաւորութեամբ, ներկայացնում է վերադարձի Դասական Երաժշտութեան Վեցերորդ փառատօնը:
Փառատօնի անուանումն ամբողջութեամբ արտայայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի եւ արտերկրի դասական երաժշտութեան հայ կատարողներին: ՎիւաՍել-ՄՏՍ -ը վճռական է վերջին երկու տասնամեակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելութեանն աջակցելու եւ իրենց կատարումներով` դասական երաժշտութեան հմայքը հայ հասարակութեանը ներկայանալու նուիրական գործին սատարելու հարցում: Արդէն վեցերորդ տարին`այս փառատօնը մեր երկրի զաւակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկիւններից: Փառատօնի մասնակիցների թւում են հանրայայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայէլից, Դանիայից եւ Գերմանիայից:
«Դասական երաժշտութիւնը կարեւոր է մարդու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար: Որպէս Հայաստանում հեռահաղորդակցութեան առաջատար օպերատոր եւ կորպորատիւ պատասխանատու քաղաքացի, ՎիւաՍել-ՄՏՍ -ը մեծ կարեւորութիւն է տալիս հայաստանեան հասարակութեան գեղագիտական դաստիարակութեանը եւ բազմակողմանի զարգացմանըէ, - ասաց ՎիւաՍել-ՄՏՍ -ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: «Մենք պէտք է նպաստենք մեր հասարակութիւնում դասական երաժշտութեան մասսայականացմանը, յատկապէս` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտութիւնն է ի զօրու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցութիւնն ըմբռնելու եւ գնահատելու ունակութիւնը: Երաժշտութիւնը կարող է հարստացնել մարդու կեանքը եւ օգնել տեսնել աշխարհը նորովի», - Ռալֆ Յիրիկեանը:
Մշակոյթի ոլորտում սերտ համագործակցութիւնը գործունէութեան հիմք ընդունելով` ՎիւաՍել-ՄՏՍ -ն աջակցում է արուեստի տարբեր բնագաւառներում` երաժշտութեան, պարի, թատրոնի եւ ազգային հպարտութեան աղբիւր եւ հայի ազգային ինքնութեան հիմք ծառայող այլ ասպարէզներում իրականացուող ծրագրերին:
Վերադարձի Դասական Երաժշտութեան Վեցերորդ Փառատօնի հանդիսաւոր բացման համերգը կայացաւ սեպտեմբերի 24-ին Ա.Խաչատրեան Համերգասրահում: Փառատօնը հայ հանդիսատեսին է ներկայանալու 8 համերգից բաղկացած համերգաշարով եւ իր աշխատանքը կ'աւարտի հոկտեմբերի 31-ին:
Սպասէք աւելին: ՎիւաՍել-ՄՏՍ... Աւելին` քան օպերատոր:
Վիւասել-մտս-ը (Ղ-տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզօր 2G/3.75G/4G ցանցը եւ տրամադրում է ձայնային եւ տուեալների փոխանցման ծառայութիւնների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունէութեան հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լաւագոյնս ծառայելը, հիմնադրման օրուանից` 2005թ. յուլիսի 1-ից, ՎիւաՍել-ՄՏՍ -ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց եւ բաժանորդների մեծ բազա: ՎիւաՍել-ՄՏՍ -ը նորարարութիւնների առաջատարն է եւ հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցութեան շուկայի: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.vivacell.am
* * *
«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագոյն օպերատորն է: Դուստր ձեռնարկութիւնների հետ միասին կազմակերպութիւնը սպասարկում է աւելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպէս նաեւ Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Թուրքմէնստանի բնակչութիւնը, որտեղ Մտս-ը եւ իր դուստր ձեռնարկութիւններն ունեն լիցենզիայ GSM ստանդարտներին համապատասխան ծառայութիւններ մատուցելու համար, կազմում է աւելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «մտսե-ի բաժնետոմսերը գնանշուած են Նիւ Եորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Յաւելեալ տեղեկութիւններ ստանալու համար այցելէք www.mtsgsm.com
ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹԵԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՓԱՌԱՏՕՆ
2012
ԾՐԱԳԻՐ
Սեպտեմբերի 24
Ա.Խաչատրեան Համերգասրահ
Փառատօնի հանդիսաւոր բացում
Լեւոն Մուրադեան,թաւջութակ /Պորտուգալիայ/
Իսրայէլ Կ'ամերատայ Երուսաղէմ/Իսրայէլ/
/գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր` Աւներ Բիրոն/
Հոկտեմբերի 3
Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն
?Դարիուս Միյոյ? դաշնամուրային դուէտ
Արմինէ Սողոմոնեան /Հայաստան/
Անահիտ Սողոմոնեան/Ֆրանսիայ/
Հոկտեմբերի 11
Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն
?Ֆրատրես? տրիօ/Գերմանիա/
Ֆեօդր Ռուդին,ջութակ
Հայրապետ Առաքէլեան,սաքսոֆոն
Ռուդոլֆս Վանկս, դաշնամուր
Հոկտեմբերի 16
Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն
Կամերային երաժշտութեան երեկոյ
Միքայէլ Հախնազարեան,թաւջութակ/Գերմանիա/
Մարիաննա Շիրինեան,դաշնամուր/Դանիա/
Հոկտեմբերի 18
Ա.Խաչատրեան Համերգասրահ
Արամ Խաչատրեան մրցոյթ-վերադարձ
Ֆեօդր Ռուդին,ջութակ /Գերմանիա/
Հայրապետ Առաքէլեան,սաքսոֆոն /Գերմանիա/
Հայաստանի Պետական Երիտասարդական Նուագախումբ
/գեղարուեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր` Սերգեյ Սմբատեան/
Հոկտեմբերի 21
Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն
Դաշնամուրային երաժշտութեան երեկոյ
Մարիաննա Շիրինեան /Դանիա/
Հոկտեմբերի 24
Կոմիտասի անուան Կամերային Երաժշտութեան Տուն
Նուիրում Վաչէ Ումր-շատի ծննդեան 90-ամեակին
Սուետլանայ Նաւասարդեան,դաշնամուր
Հոկտեմբերի 31
Արամ Խաչատրեան Համերգասրահ
Փառատօնի հանդիսաւոր փակում
Նուիրում Ամալեայ Բայբուրթեանի ծննդեան 85-ամեակին
Վահագն Պապեան, դաշնամուր/Իսրայէլ/
Բորիս Գիլտբուրգ, դաշնամուր/Իսրայէլ/