Տիգրան Դաւթեանը աշխատանքային այցով կը մեկնի Աւստրիայի, այնուհետեւ Իտալիայի Հանրապետութիւն


Տիգրան Դաւթեանը աշխատանքային այցով կը մեկնի Աւստրիայի, այնուհետեւ Իտալիայի Հանրապետութիւն

  • 25-09-2012 12:16:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն

Սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը քառօրեայ աշխատանքային այցով կը մեկնի Աւստրիայի, այնուհետեւ Իտալիայի Հանրապետութիւն: Սեպտեմբերի 25-26-ը նախարարը կը մասնակցի Վիեննայում կայանալիք Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների նախարարական համաժողովին, որի ընթացքում կը քննարկուեն առեւտրի, ներդրումների, ֆինանսների, զբօսաշրջութեան եւ էներգետիկայի ոլորտներին առնչուող հարցերը, ինչպէս նաեւ եւրոպական երկրների հետ տնտեսական համագործակցութեան նոր հնարաւորութիւնները: Այցի շրջանակներում սեպտեմբերի 26-ին նախարարը կը հանդիպի Եւրոպական յանձնաժողովի Առեւտրի գլխաւոր տնօրէնի տեղակալ Փիթեր Բալասի, Աւստրիայի էկոնոմիկայի դաշնային նախարար Ռեյնոլդ Միթերլեհների եւ Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի տեղակալ Ռիչարդ Բուշերի հետ: Սեպտեմբերի 26-28-ը ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դաւթեանը կը մեկնի Հռոմ` մասնակցելու հայ-իտալական գործարար համաժողովին: Սեպտեմբերի 27-ին Տիգրան Դաւթեանը կը հանդիպի Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Կորադոյ Պասերայի, Իտալիայի տուրիզմի ու սպորտի նախարար Պիերոյ Գնուդիի եւ Իտալիայի առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Սանտոյ Սանտորոյի հետ: Իսկ սեպտեմբերի 28-ին հռոմում կը կայանայ գործարար համաժողով մօտ 200 իտալացի գործարարների մասնակցութեամբ, որտեղ կը ներկայացուի Հայաստանի ներդրումային հնարաւորութիւնները եւ գործարար միջավայրը: Համաժողովը կազմակերպւում է ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան, Հայկական զարգացման գործակալութեան, Իտալիայի Հանրապետութեան Էկոնոմիկայի նախարարութեան եւ Իտալիայի առեւտրաարդիւնաբերական պալատի համատեղ ջանքերով:
  -   Տնտեսութիւն