Կրօնական սրբութիւնները ոտնակոխելը անարգանք է` ուղղուած բոլոր կրօններին
25-09-2012 16:07:46 | | Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Կրօնների իրաւունքներ» համագումարին մասնակցելով` Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճէան.
«Կրօնական սրբութիւնները ոտնակոխելը անարգանք է` ուղղւած բոլոր կրօններին»
Թաւրիզ, ազգային առաջնորդարան - Երէկ, սեպտեմբերի 24-ին, երեկոյէան ժամը 5-ին, պաշտօնական բացումը կատարւեց «Կրօնների իրաւունքներ» քրիստոնէայ-իսլամ երկխօսութէան` Արեւելէան Ատրպատականի Գեղարւեստական բաժանմունքի ժողովասրահում: Կրօնական բարձրաստիճան առաջնորդների, նահանգապետարանի եւ կ'ուսակալութէան ներկայացուցիչների, համալսարանական դասախօսների եւ իսլամական տարբեր հիմնարկների պատասխանատուների շարքում սոյն համագումարին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր ծ. վրդ. Չիֆթճէանը` ընկերակցութէամբ Թեմական խորհրդի ներկայացուցիչ-անդամների: Համագումարի ընթացքում քննարկւեց իսլամի մարգարէի անպատշաճ ներկայացումը եղող տեսաժապաւէնին առնչւող միջազգային տարողութիւն ստացած խնդիրը: Համագումարի բացման նիստում բանախօսեցին` եանուն իսլամական կրօնի` կրօնապետ Ֆարիբրզ Շիրինին, իսկ եանուն քրիստոնէութէան` Ատրպատականի հայոց թեմի առաջնորդը:
Մանրամասնութիւնները` մեր եաջորդական համարներից մէկում:
«Ալիք. օրաթերթ