Դոկտոր Նաոկոյ Իշիի
Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ
Տնօրէն եւ նախագահ
ԳԷՀ սեկրետարիատի էլեկտրօնային հասցէն: secretariat@thegef.org
Կրկնօրինակը` պրն. Արմէն Մարտիոսեան
Բնապահպանական Կառավարման Պորտֆոլիոյի Համակարգող
ՄԱԶԾ Հայաստանեան գրասենեակ
Էլ. փոստ: Armen.Martirosyan@undp.org
Կրկնօրինակը` պրն. Յովհաննէս Ղազարեան
ԳԷՀ Փոքր Դրամաշնորհային Ծրագրերի
Ազգային Համակարգող
Էլ. փոստ: hovhannes.ghazaryan@undp.org
Կրկնօրինակը` տիկ. Ելենա Մանուէլեան
Հայաստանի Կանանց Առողջութեան եւ Առողջ Միջավայր ՀԿ նախագահ
ԳԷՀ ՀԿ-ների ցանցի անդամ
Էլ. փոստ: office@awhhe.am
«Յարգելի դոկ. Իշիի,
Մենք` «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնութեան ներկայացուցիչներս Հայաստանում, գրում ենք Ձեզ` արտայայտելու մեր խորին մտահոգութիւնը ԳԷՀ Ծրագրի Գործակալութիւնների Հաւատարմագրման գործընթացի առնչութեամբ, մասնաւորապէս` կապուած այս գործընթացում ռուսաստանեան ՎՏԲ բանկի առաջընթացի հետ եւ բանկի` որպէս ԳԷՀ Ծրագրի Գործակալութիւն ընտրուելու հնարաւորութեան հետ: Մենք տեղեակ ենք, որ ՎՏԲ-ն ձախողել է համարժէք բնապահպանական ստանդարտները եւ այդպիսով չի բաւարարում ԳԷՀ-ի հետ համագործակցութեանը. համաշխարհային հաստատատութիւն, որ ձգտում է հասցէագրել գլոբալ բնապահպանկաան խնդիրները եւ աջակցել ազգային կայուն զարգացման նախաձեռնութիւններին:
Մենք տեղեկացել ենք, որ ԳԷՀ Խորհուրդն իր 2012թ. յունիսին տեղի ունեցած ժողովին հաստատել է 11 Գործակալութիւնների հաւատարմագրման գործընթացի II փուլ անցնելը, որոնց թւում է ՎՏԲ բանկը: ԳԷՀ Քարտուղարութեան Հաստատագրման համար Ծրագրերի Գործակալութիւնների Յանձնարարականները փաստում են, որ ՎՏԲ-ն բաւարարում է ԳԷՀ գործակալութիւն դառնալու համար պահանջուող 6 չափանիշներից 4-ին: Անշուշտ ՎՏԲ բանկն ունի դրամաշնորհներ տրամադրելու եւ լայնամասշտաբ գործունէութիւն ծաւալելու համար ֆինանսական ռեսուրսներ եւ կարող է տրամադրել մասնագիտական ծառայութիւններ: Ինչեւէ, մենք կարծում ենք, որ ՎՏԲ-ն չունի բաւարար ցանկութիւն եւ ոգի լաւ բնապահպանական արդիւնք ունենալու համար եւ չի բաւարարում հաւատարմագրման ամենաառանցքային չափորոշիչին` «Համապատասխանութեանը ԳԷՀ-ին»:
Մեր մտահոգութիւնների հիմքը Հայաստանում ՎՏԲ-ի գործունէութիւնն է, նրա ներդրումը բնապահպանական տեսանկիւնից աղէտաբեր հանքարդիւնաբերական գործընթացին եւ իր անպատասխանատու վարքագիծը բնապահպանական համայնքի նկատմամբ: ՎՏԲ-ն վարկ է տրամադրում «Armenian Copper Programmeէ (ACP) ընկերութեան կողմից Հայաստանի հիւսիսում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման ծրագրին: Հանքի տարածքը ընդգրկում է Թեղուտ անտառը, որը երկրի ամենալաւ պահպանուած անտառներից է` հարուստ կենսաբազմազանութեամբ, ներառեալ` 200 բուսատեսակ, 55 տեսակի կաթնասուն, 86 թռչնատեսակ, 10 տեսակի սողուն եւ 4 տեսակի երկկենցաղ: Այս տեսակներից շատերը հազուագիւտ են եւ վտանգուած, 6 բուսատեսակ եւ 29 տեսակի կենդանի հաշուառուած են Հայաստանի Կարմիր գրքում:
Ըստ փորձագէտների հանքարդիւնաբերական գործողութիւնները անխուսափելիօրէն կը յանգեցնեն Թեղուտի անտառի ամբողջական հատմանը, ջրային ռեսուրսների չորացմանը եւ հողի էրոզիային: Ամբողջական էկոհամակարգը, ներառեալ բուսատեսակները եւ կենդանիները վտանգի կ'ենթարկուեն: Հանքի շահագործումը որպէս արդիւնք կ'ունենայ 500 միլիոն տոննա թափօն եւ 600 միլիոն տոննա տարբեր այլ թափօններ` ներառեալ արծաթ, ռենիում, կապար, արսենիում, մոլիբդեն, ցինկ, վտանգաւոր խառնուրդներ եւ այլ քիմիական նիւթեր, որոնք օգտագործւում են հանքանիւթի կորզման արդիւնքում: Այն կը յանգեցնի Շնող գետի եւ նրա վտակների կուսական հովիտների աղտոտմանը, կ'ազդի սննդի անվտանգութեան եւ մարդու առողջութեան վրայ: Հսկայական պոչամբարի հնարաւոր վթարի դէպքում ողջ տարածաշրջանը կը կրի ազդեցութիւն, ներառեալ Դեբեդ գետի հովիտը, որը հատում է Վրաստանի Հանրապետութեան սահմանագիծը:
Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատականը (ՇՄԱԳ), որն իրականացուել է ACP ընկերութեան կողմից, համարժէքօրէն չի հասցէագրում վերը նշուած մտահոգութիւնները, չի տալիս կենսաբազմազանութեան կորուստների մասին լուրջ վերլուծութիւն, լիովին անտեսում է մարդկային առողջութեան հաւանական վտանգները, արտակարգ իրավիճակները եւ միջսահմանային ազդեցութիւնները: ՇՄԱԳ-ն իրականացուել է հին մեթոդաբանութեամբ, անհամապատասխան ազգային իրաւական պահանջներին եւ միջազգային դրական փորձին ` տալով կեղծ տեղեկատուութիւն եւ ոչ ճշգրիտ հաշուարկներ, գնահատել է բնապահպանական վնասն ընդամէնը առաջին 8 տարիների համար` 50-70 տարի տեւող ծրագրի դէպքում:
Թեղուտի հանքի շահագործումը հակասում է մի շարք միջազգային հռչակագրերի սկզբունքներին, այդ թւում` Կլիմայի փոփոխութեան մասին ՄԱԿ-ի շրջանակային կ'ոնուենցիան, Կենսաբազմազանութեան մասին ՄԱկ-ի կ'ոնուենցիան, Անապատացման դէպ պայքարի մասին կ'ոնուենցիան, ԻւՆԵՍԿՕ-ի` համաշխարհային ժառանգութեան մասին կ'ոնուենցիան, Եւրոպական լանդշաֆտային կ'ոնուենցիան, ՄԱԿ-ի եւրոպական տնտեսական յանձնաժողովի (ՄԱԿ-ի ԵՏՀ)` Անդրսահմանային ենթատեքստում շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման մասին (Էսպույի) կ'ոնուենցիան, ՄԱԿ-ի ԵՏՀ` Շրջակայ միջավայրի հարցերի առնչութեամբ տեղեկատուութեան հասանելիութեան, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնութեան մասնակցութեան եւ արդարադատութեան մասին (Օրհուսի) կոնուենցիայի դրոյթներ, որոնք ստորագրուած եւ վաւերացուած են Հայաստանի կողմից: Թեղուտի հանքարդիւնաբերութեան հետ կապուած որոշումները խախտում են նաեւ ՀՀ Սահմանադրութեան դրոյթները եւ մի շարք տեղական օրէնքներ, ներառեալ ՀՀ հողային, Ջրային, Ընդերքի մասին օրէնսգրքերը, Շրջակայ միջավայրի վրայ ազդեցութեան գնահատման, Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրութեան եւ արդիւնահանման համար տրամադրելու (կ'ոնցեսիայի), Բուսական աշխարհի, Կենդանական աշխարհի մասին օրէնքները: Այս խախտումները վիճարկուել են Հայաստանի դատարաններում, որոնք, այնուամենայնիւ, մերժում են ճանաչել հայկական ՀԿ-ների իրաւական պահանջները: Խախտումները նաեւ հաղորդուել են Օրհուսի Հռչակագրի Համապատասխանութեան Կոմիտէ, որը ճանաչել է, որ Հայաստանի Հանրապետութիւնը ձախողել է հռչակագրում ամրագրուած իր պարտականութիւնները :
Չնայած աղէտաբեր հետեւանքներով վերոնշեալ մտահոգութիւններին եւ որոշումների կայացման անօրինական գործընթացներին` Վտբ-ն շարունակում է աջակցել այս հակասական ծրագիրը: Չնայած, որ Դեռեւս 2008թ.-ից, երբ ստորագրուեց վարկի տրամադրման պայմանագիրը ACP ընկերութեան հետ, բնապահպանական ակտիւիստները փորձում էին կապուել ՎՏԲ գրասենեակների հետ, թէ՛ Երեւանում, եւ թէ՛ Մոսկուայում` ներկայացնելու եւ քննարկելու Թեղուտում հանքարդիւնաբերութեան հետեւանքները, բոլոր այս փորձերը անյաջող էին: Վտբ-ն երբեք չի տրամադրել պատասխան մեր հարցումներին, որոնք ուղղուած են եղել բանկի Կառավարման Խորհրդի Նախագահ Անդրեյ Կոստինին եւ Գործադիր Գլխաւոր Տնօրէն Վալերի Օւսեաննիկովին` եւ մերժել է իւրաքանչիւր հանդիպում Հայաստանի բնապահպանական ակտիւիստների հետ: Սոցիալապէս պատասխանատու վարքագիծ դրսեւորելու վերաբերեալ ՎՏԲ-ի ձախողումը` յանգեցրել է մի շարք բողոքների ակցիաների բանկի երեւանեան գրասենեակի դիմաց:
Մենք խնդրում ենք ԳԷՀ Խորհրդին իր` ԳԷՀ Ծրագրերի Գործակալութիւնների Հաւատագրման Գործընթացի շուրջ որոշումների կայացման ժամանակ հաշուի առնել ՎՏԲ-ի գործողութիւնները Հայաստանում: Մենք խորապէս համոզուած ենք, որ ԳԷՀ-ի վստահելի գործընկեր համարուելու համար ՎՏԲ-ն ազնուութեան պակաս ունի, որպէսզի պատշաճ կերպով կատարի ԳԷՀ առաքելութեանը համապատասխան իր պարտականութիւնները, եւ որպէսզի այս յայտնի եւ յարգարժան կառոյցի նկատմամբ չխաթարուի մարդկանց վստահութիւնը: ՎՏԲ այս գործողութիւնների անտեսումը կասկածի տակ կը դնի ԳԷՀ որոշումների կայացման անկողմնակալութիւնը եւ ԳԷՀ` սկզբունքներին եւ արժէքներին հետեւողականութեան որակը:
«Փրկենք Թեղուտը» նախաձեռնութիւնը ակնկալում է լսել ձեր տեսակէտը նկարագրուած իրողութեան մասին: Առաւել մանրամասն տեղեկատուութիւնը հասանելի է ինտերնետում :
«Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնութիւնը սոցիալական ցանց է, բաղկացած աւելի քան 6600 մարդուց, ում նպատակն է պահպանել Թեղուտի բնաշխարհը: Այն համախմբուել է 2007թ.-ին, Հայաստանի Կառավարութեան մի որոշումից յետոյ, որով թոյլատրուեց հանքարդիւնաբերութիւնը, եւ մոբիլիզացուեց սոցիալական հակազդեցութիւնը ամբողջ երկրով մէկ` ստորագրահաւաքների, հանրային լսումների, մամլոյ ասուլիսների, բողոքի ակցիաների եւ ցոյցերի միջոցովէ:
Յարգանքներով`
Լենա Նազարեան
Փրկենք Թեղուտը քաղաքացիական նախաձեռնութեան անդամ
Սեպտեմբեր 6, 2012